ՏՈՆ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Որք  զմարմինս իւրանց քեզ հայր
ընծայեցին եւ որդւոյ քում Քրիստոսի եղեն
խաչակիցք, աղաչանօք  սոցա՝  կեցո զմեզ»:

(Շարակնոց)

ՏՈՆ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑԻմացյալ նահատակություն: Ահա Շարակնոցի այս տողերի իմաստը, ինչը լիովին բնութագրում է Սուրբ Վարդանանց:

Վարդանանց տոնը մեր եկեղեցու տոնացույցի ամենասիրված, ազգային տարրերով առանձնացող տոներից մեկն է, որը մեծ շուքով և հանդիսավորությամբ հիշատակում է Հայոց Սուրբ Եկեղեցին: Վարդանանց պատերազմում սուրբ նահատակների արյան գնով ձեռք բերված բարոյական հաղթանակը մեր ազգի ինքնության խորհրդանիշն է: Այն սրբագործեց մեր ժողովրդի ազգային-կրոնական կյանքն ու բարոյական նկարագիրը:

<<Աստվածային օրենքը թող թագավորի ամեն բանի մեջ և նույն օրենքի դեմ մեղանչողները թող ստանան իրենց դատապարտությունն ու պատիժը>>,- այդպես էին Քրիստոսի զինվորները ներշնչվում մարտից աոաջ: Իսկ Հովսեփ կաթողիկոսը պարսից Հազկերտ արքայի նամակին այսպես պատասխանեց. «Եվ նրա անունն է երկնքի և երկրի Արարիչ, իսկ երկնքիցև երկրից աոաջ, իբրև ինքնագո, ինքնանուն է: Ինքը ժամանակ է, իսկ կամեցավ սկիզբ դնել լինելության ոչ թե ինչ որ բանից, այլ ոչնչից…>.: Հինգերորդ դարում իր գոյության իրավունքի համար գոյամարտի ելած ժողովուրդը գնում էր արժևորելու Հիսուսի զոհողության խորհուրդը, գնում էր զոհողության համար զոհողություն ունենալու Քրիստոսի պատկերն իր մեջ, նրա արյունն իր երակներում, նրա քաջությունն իր սրտում, ինչպես կասեր աոաքյալը.  «Որպեսզի փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը մեր մեջ եւ մենք փառավորվենք նրա մեջ, մեր Աստված և Տեր Հիսուսի Քրիստոսի շնորհի համաձայն»:

Քաղաքականապես տկար Հայաստանը՝ բզկտված, թալանված, տառապած, ի վերուստ ստացավ այդ շնորհը և փառավորվեց սերունդների կողմից:

Վարդանանց պատերազմը նաև մեր ինքնությունը հաստատելու կարևորագույն պայման էր: Եվ 451 թվականին, Աստծու զորակցությամբ հայերը ճակատամարտի դուրս ելան Տղմուտ գետի ափին, պարսից անհավասար ուժերի դեմ, գիտակցելով մահը: Ինչպիսի անձնազոհություն, չէ՞ որ յուրաքանչյուր մարդու համար ամենաթանկը կյանքն է:Սակայն Վարդանանց պատերազմում կռվող զինվորը վստահ էր, որ մի ուրիշ աշխարհում, Աստծու թագավորության մեջ, Տերը պիտի անմահացնի և բյուրեղացնի բովանդակ այս կյանքը, որ հաճախ գայթում է Տիրոջ նախանշած ճշմարիտ ուղուց: Նրանք գիտակցում էին, որ իրենց մահը հիրավի անմահություն է և կռվում էին հավատալով, որ Տերն իրենց հետ է, և բոլորին ուղեկցում էր Տիրոջ պատգամը. <<Մի երկնչիր, այլ միայն հավատա>>: Այդ գերագույն հավատը մղեց նրանց կենաց ու մահու ճակատամարտի՝ հանուն Աստծու, եկեղեցու և գոյության իրավունքի: Վարդանանց աոաջնորդում էր. «Հանուն սերունդների, հանուն ձեզ և մեզանից հետո եկողներիե կարգախոսը: Թեև անհավասար այդ մարտն արդեն մահ էր, սակայն Վարդանանք, Աստծուն ծառայելու բոլորանվեր սիրո և անմնացորդ նվիրման խորհրդով, դուրս եկան անարդարության մարտադաշտ, արդարությունն ապրեցնելու համար:

Վարդանանց քաջերն ականջալուր էին Դավթի պատգամին. <<Պատվական է Տիրոջ աոջև իր սուրբերի մահը>>: Continue reading

Advertisements

Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր


451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու  մեծագույն սրբերից են:

Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին: Հովսեփ կաթողիկոսի եւ Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սբ. Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. Եվ առավոտյան Սբ. հաղորդություն ընդունեցին», – Continue reading