Տյառնընդառաջի տոնը Եղեգնաձորում


Փետրվարի 13-ին՝ ժամը 17:00-ին, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Տյառնընդառաջին նվիրված եկեղեցական արարողություն:

Երեկոյան ժամերգության ավարտին հավաքված հավատացյալները դուրս եկան եկեղեցու բակ, ուր վառեցին խորհրդանշական կրակը, ապա ներկաներին բաժանվեցին Տյառնընդառաջի տոնին բնորոշ ավանդական քաղցրավենիքներ:

Այնուհետև Սբ. Խորանի վրայից իրենց մոմերը վառեցին հավատացյալներն և Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի առաջնորդությամբ երթով շարժվեցին դեպի «Արագիլ» կինոթատրոնի բակ, ուր նույնպես վառեցին Տյառնընդառաջի խարույկը, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Տեր Հայրը:

Այնուհետև տեղի ունեցավ մշակութային հանդիսություն, որտեղ իրենց ելույթներով հանդես եկան Արենիի և Ագարակաձորի պարի համույթները: Նրանց ազգագրական պարերը արժանացան հանդիսատեսի բուռն ծափողջյուններին:

Երեկոյան խինդն ու ջերմությունը կրկնապատկվեցին, երբ հանդես եկան «Հայ ֆայր» պարի խմբի սաները: Կրակներով նրանց պարային կատարումներն առավել հատկանշական էին Տյառնընդառաջի տոնին:

Տյառնընդառաջի տոնակատարությունը կազմակերպել էին Continue reading

Advertisements

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ


ՔԱՐՈԶ` ՆՎԻՐՎԱԾ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻՆ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի հրաշափառ Ծննդից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է Տյառնընդառաջը՝ 40 օրական մանուկ Հիսուսին Երուսաղեմի տաճարին ընծայելու տոնը: Այն խորհրդանշում է արդար ու աստվածավախ Սիմեոն ծերունու և բարեպաշտ այրի Աննա մարգարեուհու օրինակով մեր՝ Տիրոջն ընդառաջ գնալը:

Ծնվելուց 40 օր հետո մանուկներին տաճար տանելու և Աստծուն նվիրելու սովորությունը քրիստոնեական Եկեղեցում էլ մնաց: Այս է պատճառը, որ հայ մայրերը որդեծնությունից հետո 40 օր հանգստանում են տանը, իսկ քառասունքի վերջին օրը, իրենց մանկանը գրկած, գնում են եկեղեցի և հատուկ արարողությամբ նրան նվիրում Աստծուն: Այդ գեղեցիկ արարողությունը կոչվում է Քառասունք:

Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Քրիստոս՝ Աստծո Միածին Որդին, երկնքից խոնարհվեց և մեր փրկության համար աշխարհ եկավ։ Սա աստվածային սիրո գերագույն դրսևորումն է Արարչից հեռացած արարածի հանդեպ։ Մարդացած Աստվածորդին ամեն պահ դիմում է մեզ. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. ԺԱ  28): Հաջորդ քայլը մերն է. «Մոտեցեք Աստծուն, և Նա կմերձենա ձեզ» (Հակոբոս 4:8): Continue reading