Ուխտագնացություն Վայոց ձորի սրբավայրեր


Ուխտագնացություն Վայոց ձորի սրբավայրերՎերջերս Վայոց ձորի սրբավայրեր ուխտագնացություն էր կազմակերպել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի քարոզչական կենտրոնի մանկապարտեզների հարցերով պատասխանատու Տ. Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը:

Առավոտյան ուխտավորները եկան Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցի, ուր նրանց դիմավորեցին թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանն ու Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը:

Միասնական աղոթքից հետո ուխտավորները գնացին Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցի, ուր Սբ. և Անմահ Պատարագ մատուցեց և հավուր պատշաճի քարոզ խոսեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանատան ժողովների կազմակերպման պատասխանատու Տ. Մինաս աբեղա Հախվերդյանը, ապա ուխտավորները հոգևոր հայրերի առաջնորդությամբ գնացին Արկազի Սբ. Խաչ և Թանահատի վանքեր՝ ամենուր շարականներ երգելով և աղոթք առաքելով առ Աստված:

Վերջում առաջնորդանարում սիրո ճաշից հետո նրանք վերադարձան Մայր Աթոռ Սբ. Էջմիածին:

Թող Ամենակալ Աստված օրհնի, զորացնի, պահպանի մեր ուխտավոր ժողովրդին և բոլորի ուխտերն ի կատար ածի:

Advertisements