Պատանի երկրապահի օր  


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց  Կաթողիկոսի բարձրագույն տնօրինությամբ մարտի 5-ը հռչակվել է Պատանի երկրապահի օրհնության օր: Այսօր Վայոց ձորի համայնքներից բազմաթիվ պատանի երկրապահներ էին եկել Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցի:

Մարզային իշխանության անդամների, ԵԿՄ վարչության պատասխանատուների հետ նրանք մասնակցեցին Առավոտյան ժամերգությանը, որի ավարտին տեղի ունեցավ նրանց օրհնությունը: Continue reading

Advertisements

Հոգևոր դասեր պատանի երկրապահների համար


Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքում գործում է «Պատանի Երկրապահի» ակումբը: Ակումբի անդամ են շուրջ 35 դպրոցական տղաներ և աղջիկներ: Երեխաներն ամեն շաբաթ և կիրակի անկացնում են զինվորական պատրաստության դասեր:

Դպրոցի զինղեկ, պահեստազորի մայոր Համլետ Ներսիսյանի գլխավորությամբ երեխաները վարժվում են զենքի ճիշտ օգտագործման և մարտավարական կանոնների հմտացման մեջ: Բացի այդ, պարապմունքից առաջ անցկացվում է հոգևոր դաս, որի ընթացքում պատանի երկրապահները հնարավորություն են ունենում ծանոթանալ մեր հայրերի կերտած քրիստոնեական պատմության փառավոր էջերին, սովորել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքն ու ազգային-եկեղեցական ավանդույթները: Continue reading