Հոգևոր դասեր պատանի երկրապահների համար


Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքում գործում է «Պատանի Երկրապահի» ակումբը: Ակումբի անդամ են շուրջ 35 դպրոցական տղաներ և աղջիկներ: Երեխաներն ամեն շաբաթ և կիրակի անկացնում են զինվորական պատրաստության դասեր:

Դպրոցի զինղեկ, պահեստազորի մայոր Համլետ Ներսիսյանի գլխավորությամբ երեխաները վարժվում են զենքի ճիշտ օգտագործման և մարտավարական կանոնների հմտացման մեջ: Բացի այդ, պարապմունքից առաջ անցկացվում է հոգևոր դաս, որի ընթացքում պատանի երկրապահները հնարավորություն են ունենում ծանոթանալ մեր հայրերի կերտած քրիստոնեական պատմության փառավոր էջերին, սովորել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքն ու ազգային-եկեղեցական ավանդույթները:

 Յուրաքանչյուր դասին հոգևոր սպասավորի կողմից սովորեցվում է նաև ազգային-հայրենասիրական մեկ երգ: Այլ կերպ ասած` ձևավորվում է մի սերուցք, որը գիտի մարտնչել, պաշտպանել իր սրբությունները, գաղափարապես և բարոյապես ամուր մնալ:

Արսեն սարկավագ Մաթևոսյան
ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր

Advertisements