ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ


ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ

Տնտեսի կիրակին Մեծ պահքի 4-րդ կիրակին է, որն օրվա Սբ. Պատարագին ընթերցվող առակին համապատասխան անվանվել է Տնտեսի կիրակի: Ավետարանական պատումն հետևյալն է.

Մեծահարուստը մի տնտես ուներ: Մարդիկ, ամբաստանելով տնտեսին, ասացին, թե նա վատնում է իր տիրոջ ունեցվածքը: Տերը կանչեց նրան և ասաց. «Այսի՞նչ եմ լսում քո մասին, տուրքո տնտեսության հաշիվը,որովհետև այլևս տնտեսլինել չես կարող»: Տնտեսը գնաց և իր պարտապանների հետ հարաբերությունները կարգավորեց, այսինքն նրանց շրջանում բարեկամներ ձեռք բերեց, և, չնայած նրա այս արարքն ի օգուտ պարտապանների էր և ոչ թե պարտատիրոջ, սակայն տերը գովաբանեց նրա խոհեմությունը: Այսպիսով տնտեսն  ապահովեց իր ապագան:

Առակն այլաբանորեն հետևյալն է հաստատում. Continue reading

Advertisements

Սրբոցն Երուսաղեմի Հովհան Հայրապետի, հայոց Հովհաննես Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր


Սեծ Պահքի երրորդ շաբաթ օրն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնում է Հայ եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների՝ Հովհան Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օրը: Սբ. Հովհաննես Օձնեցին, որին մեծարել են նաև Իմաստասեր անվամբ, Հայ եկեղեցու սրբացված հայրապետներից է: Ըստ վարքագիրների՝ հոգևոր ու մտավոր կատարելությունից զատ, փայլել է նաև արտաքին վայելչությամբ` գահակալության 11 տարիների ընթացքում (717-728 թ.թ.) Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը կարողացել է դիմակայել բյուզանդական ու արաբական ճնշումներին, պայքարել աղանդավորության դեմ: Օձնեցին թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն: Նրա «Կանոնագիրք Հայոց»-ը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ ի մի են բերված եկեղեցական կանոնները: Նա հայտնի է նաև իբրև բազմաթիվ ճառերի հեղինակ և շարականագիր:

Սբ. Հովհաննես կաթողիկոսի գլխավոր ձեռնարկումներից են Հայ եկեղեցու բարեկարգման համար գումարված 726 թվականի Դվինի ժողովը, ինչպես նաև նույն թվականի Մանազկերտի ժողովը` Continue reading