Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում նշվեց Միջինքը


Այսօր՝ մարտի 11-ին, Արևագալի ժամերգությունն առանձնացավ նրանով, որ համընկել էր Միջինքի հետ: Միջինքը Մեծ պահքը կիսումն է, այն Մեծ պահքի չորրորդ  կիրակիին (Տնտեսի կիրակի )հաջորդող չորեքշաբթի օրն է  կամ 24-րդ օրը: Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պահքը կիսող օրվան, որը հոգեւոր տոնական նշանակություն չունի: Այն ավելի շատ հագեցած է ժողովրդական սովորություններով:

Ժամերգության մասնակից հավատացյալներն իրենց հետ եկեղեցի էին բերել միջինքի գաթաներ: Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը ժամերգության ավարտին իր խոսքի մեջ անդրադարձավ օրվա խորհրդին և կարևորեց ազգային-եկեղեցական Continue reading

Advertisements

Միջինք


Միջինք

Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում: Այսինքն, պահեցողները շարունակում են պահել պահքը:

Ըստ Մաղաքիա արք.Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը: Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:

Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի այդ դրամը, այդ տարի հաջողություն կունենա:

ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ


jesus-christ-751x400

 

ԺԵ

Պահապան ամենայնի Քրիստոս, աջ քո հովանի լիցի ի վերայ իմ, ի տուէ եւ ի գիշերի, ի նստիլ ի տան եւ ի գնալ ի ճանապարհ, ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԺԶ

Աստուած իմ, որ բանաս զձեռն քո, եւ լնուս զամենայն արարածս ողորմութեամբ քով. քեզ յանձն առնեմ զանձն իմ. դու հոգա եւ պատրաստեա զպէտս հոգւոյ եւ մարմնոյ իմոյ յայսըմհետէ մինչեւ յաւիտեան. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԺԷ

Դարձուցիչ մոլորելոց, դարձո զիս ի չար սովորութեանց իմոց ի բարի սովորութիւն, եւ բեւեռեա ի հոգի իմ զսոսկալի օր մահուն, եւ զերկիւղ գեհենոյն, եւ զսէր արքայութեանն, զի զղջացայց ի մեղաց, եւ գործեցից զարդարութիւն. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Թարգմանություն Continue reading