ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ


ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ

Այս կիրակիի հիմքում ավետարանական համապատասխան ընթերցվածն է: Ավետարանը պատմում է. քաղաքներից մեկում ապրում էր մի դատավոր, որն Աստծուց չէր վախենում ու մարդկանցից էլ չէր ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին էլ էր ապրում: Կինն, ընկճված իրեն անհանգստացնող չարակամ մի անձից, դիմում է դատավորին, որ ազատի իրեն հակառակորդի ձեռքից, պաշտպանի իր իրավունքն ու իր խնդրին արդար լուծում տա: Սակայն անիրավ դատավորն անտեսում է խեղճ կնոջ աղաչանքները: Կինը չի հուսահատվում, շարունակ դիմում, խնդրում է նրան: Այսպես նա հասնում է իր նպատակին:

Այսօր հիշվում է նաեւ մի ուրիշ առակ: Մի փարիսեցի ու մի մաքսավոր աղոթում էին տաճարում: «Աստված իմ, շնորհակալ եմ քեզանից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները…, ինչպես այս մաքսավորը,- ասում է փարիսեցին, իսկ մաքսավորն աղոթում է, ասելով. «Աստված ներիր ինձ, մեղավորիսե: Այս երկու առակները տարբեր կերպերով ուսուցանում են աղոթքի նշանակությունն ու պարզորոշ բացատրում, թե որ աղոթքն է Աստծուն ընդունելի:

Այրի կինը, թեեւ տեսավ, որ դատավորն անիրավ է՝ արդարամիտ չէ իր պաշտոնում, սակայն չհուսահատվեց: Կինը հավատում էր աստվածային արդարամտությանը, դրա համար էլ չդադարեց դատավորի դուռը թակելուց, հաստատականորեն պայքարեց իր դատի, ասել է թե բարու հաղթանակի համար: Continue reading

Advertisements

Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր


Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաները Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: Երբ Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է` բանակում քրիստոնյա զինվորներ հայտնաբերելու նպատակով, նրանցից 40-ը, հավատարիմ իրենց հավատին, անվեհեր պատասխաններով դատավորների զայրույթն են առաջացնում և բանտարկվում: Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիա քաղաքի մոտ գտնվող լիճը: 40-ից միայն մեկը չի կարողանում տանջանքներին դիմանալ: Դուրս ելնելով սառցակալած ջրից, նա փորձում է փրկություն գտնել լճափին կառուցված տանը, սակայն կնքելով  մահկանացուն, զրկվում է թե´ երկրային, թե´ երկնային կյանքից: Լուսադեմին մյուս բոլոր նահատակները երևում են լուսե պսակներով զարդարված: Պահապան զինվորներից մեկը, տեսնելով այդ, լցվում է Քրիստոսի հավատով և նետվելով Continue reading