ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ


ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ

Մեծ Պահքի 6-րդ կիրակին՝ Գալստյան կիրակին է: Այդ օրը հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում երգվող շարականում հիշվում է, թե ինչպես Հիսուս Քրիստոս իր գալստյան խորհուրդը նախօրոք հայտնեց մարգարեներին, որոնք էլ մարդկությանն ազդարարեցին Փրկչի գալստյան բարի լուրը:

Իրապես, Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ որպես մարդկության ծառա ու Փրկիչ: Ադամական մեղքից սայթաքած մարդուն Աստծու Որդու գալստյամբ ընծայվեց կործանումից փրկվելու ուղի:

Այս հիշատակումներով այսօր քրիստոնյային առաջարկվում է Մեծ Պահքի շրջանն ավարտել՝ իրեն տրված մեծ պարգեւի մասին մեկ անգամ եւս խորհրդածելով, գիտակցելով իրեն ընծայվածի արժեքը: Եվ քանի որ Աստծու Որդին երկրորդ անգամ էլ աշխարհ պիտի գա՝ մեղավորներին դատելու ու արդարներին երկնային արքայության արժանացնելու, ուրեմն ամեն հավատացյալ պետք է պատրաստ լինի Տիրոջն արժանավորապես դիմավորելու:
Գուցե հարց ծագի, թե ե՞րբ է լինելու Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը, կամ՝ թե ի՞նչ է նշանակում պատրաստ լինել Տիրոջ գալստյանը:
Թեեւ Հիսուս ինքը նկարագրել է երկրորդ գալստյան նախանշանները, եւ այդ ամենը գրված է Ավետարանում, սակայն ոչ մի տեղ եւ ոչ ոք չի արձանագրել կոնկրետ ժամանակ կամ ամսաթիվ՝ թե երբ կկատարվի այդ իրադարձությունը: Հետեւապես, այս առիթով արված կամ արվող ոչ մի ենթադրություն չի կարող ստույգ լինել: Այնպես որ, այժմ ցանկանում եմ ձեզ հետ զրուցել երկրորդ հարցի մասին, որին անդրադառնալը, կարծում եմ, առավել անհրաժեշտ է:
Իհարկե, հաճախ խոսում ենք մարդու առաքինասեր վարքի, բարեսիրական արարքների ու ներքին ներդաշնակության մասին: Չէ՞ որ այս ամենով է դրսեւորվում ճշմարիտ կրոնասիրությունը, եւ Մեծ Պահքի շրջանում էլ հենց այս ամենի կարեւորությունն է շեշտվում:
Տիրոջ գալստյանը նախապատրաստվելն այլ բան չէ, քան նրա պատգամները կատարելը, այսինքն նրա հանդեպ մեր սերը գործնականում արտահայտելը: Ահա, թե ինչ է ասում Հովհաննեսի ավետարանը. <<Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուս իր կյանքը տվեց մեզ համար, մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը: Ով այս աշխարհի բարիքներից ունենա եւ տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սերը ինչպե՞ս կարող է բնակվել նրա մեջ>>:
Ուրեմն, Աստծու հանդեպ մեր սերը միայն ծիսական արարողություններին մասնակցելով չէ, որ պետք է արտահայտենք, այլեւ Աստծու բոլոր արարածների օգտին կատարվող ծառայություններով: Նրանք կարող են լինել մեր ընկերները, հարազատները, ծնողները, քույրերն ու եղբայրները, նաեւ՝ անծանոթ ծերերն ու մեզանից փոքրերը, անգամ՝ երեխայից առավել անօգնական կենդանիներն ու բույսերը: Մեր աստվածահաճո ծառայություններն, անշուշտ, առավել նպատակային ու ընդունելի կլինեն, եթե զուգակցվեն Աստծուն ուղղված սրտաբուխ խոսքով:

Գալստյան կիրակիի մասին զրույցը ուզում եմ ավարտել մեր մեծն հոգեւոր հայր Գր. Նարեկացու սրտաբուխ աղոթքով, ուր Աստծուց աջակցություն ու ողորմածություն է աղերսվում ոչ միայն սեփական անձի, այլեւ նրան վշտացնողի օգտին:

Բարձյա՜լ անքնին, զորություն ահեղ,
Արարածոց տեր, երկնի թագավոր,
Անչար փրկություն եւ խաղաղության շունչ ու աոաջնորդ, Continue reading

Advertisements

ԽՈՐ ՎԻՐԱՊ


Տեր և Տիկին Գրիգոր
և Օֆելյա Դերձակյաններին՝
Սբ. Խոր Վիրապ վանքի վերաշինության
ազնվափայլ բարերարներին

Այնտեղ, ուր քամի ու արև

Մենամարտում են իրար հետ,

Այնտեղ, ուր Աստծու ցանած արտեր

Փռում են կանաչ իրենց վարսեր,

Այնտեղ, ուր խրոխտ հայրը մեր ալեզարդ`

Հսկայաց հսկա լյառն Արարատ

Բազմել է ինչպես արքա անվեհեր,

Վեր է խոյացել մեր ժողովրդի ոգին ժայռացած,

Մեր կամքի ոգին` ապառաժ դարձած:

Ու դառնացած մեծ դյութանքից

Հրաշագեղ այս պատկերի,

Նրա տեսքից Continue reading

Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օր


 Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օրՀայ առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից` տարվա մեջ առաջինն է: Ըստ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր վիրապում Սբ. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների: Ըստ պատմական աղբյուրների` Սբ. Գրիգոր Լուսավորիչն Անակ Պարթև իշխանի որդին էր: Անակ Պարթևը սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին՝ սպանվում է հայ իշխանների կողմից: Որդին՝ Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում՝ դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Սակայն տեղեկանալով, որ Գրիգորը քրիստոնյա է, ինչպես նաեւ արքայասպան Անակի որդին, Տրդատ արքան նրան չարչարանքների է ենթարկում և նետում Խոր վիրապի ստորգետնյա զնդանը: Continue reading