Խաչքարային հորինվածքի բաղկացուցիչները


Խաչքարային հորինվածքի բաղկացուցիչներըՔիվը: Խաչքարային հորինվածքի հետագա զարգացումը հանգեցրեց նրան, որ խաչքարի վերնամասը 10-11-րդ դարերի սահմանագծին սկսեց առանձնանալ նախ պատկերագրորեն, ապա և ճարտարապետորեն: Քիվը ստացավ կորնթարդ ծավալ և պսակվեց առաջեկ ճակտոնով:

Քիվի առաջացման գործում, տեխնիկականից զատ, վճռական նշանակություն ունեցավ խաչի, որպես համընդհանուր միջնորդի ընկալման լայն կենցաղավարումը, որը հանգեցրեց հորինվածքում խաչից վերև և ներքև տեղադրվող օղակների ավելի շեշտադրման: Ներքին օղակի դերում հանդես է գալիս վարդյակի հատվածը զանազան դրսևորումներով (ներառյալ և մահկանացուների քանդակները), իսկ վերին՝ երկնային ոլորտի դերը ստանձնում է քիվը: 12-14-րդ դարերում քիվն աչքի է ընկնում բուսական-այգային պատկերագրությամբ՝ ներկայացնելով այն, ինչն ակնկալվում է խաչի միջնորդությամբ: Պատկերագրության երկրորդ տարբերակը կազմվում է փրկագործությանն առնչվող սրբազան կերպարներից ու թեմաներից. Ավետում, Ծնունդ, Խաչելություն, Խաչի և Քրիստոսի գալուստ, Արդար դատաստան, Խնդրարկություն, հրեշտակներ և զանազան սրբեր, հոգեհանգստյան պատարագ և այլն: 15-րդ դարից սկսած քիվի փրկագործական թեմաների մեջ ներգրավվում են և մահկանացուները, որոնք Քրիստոսից հոգու փրկություն են հայցում «անձամբ»:

Խաչատակի զարդերը, աստիճանները, եռանկյունին, վարդյակն ու արմավազարդը:

Խաչքարային հորինվածքում կենտրոնական խաչը հենվում է եռանկյունաձև, աստիճանաձև, ուղղանկյուն բարձունքների, կամարաշարերի, եկեղեցականԽաչքարային հորինվածքի բաղկացուցիչները շինության, վարդյակների, կիսավարդյակների վրա, նրա ստորին թևից «ծագում» են ուղղաձիգ կամ հորիզոնական արմավազարդեր: Եռանկյունին թեև առկա է 9-10-րդ դարերի որոշ օրինակներում, հետագայում մեծ տարածում չգտավ: Խաչատակի եռանկյունին շեշտում էր խաչի առանձնակի-սրբազան կարգավիճակը և ակնարկում Գողգոթան: Վարդյակը, որպես խաչային հորինվածքի բնութագրական բաղադրիչ, հանդիպում է դեռ վաղ միջնադարում, բայց խաչքարային հորինվածքում իր կայուն տեղը զբաղեցրեց միայն 11-րդ դարում: Վարդյակն ու աստիճանները դարձան համարյա իրար բացառող զարդեր, ինչը վկայում է, որ երկուսն էլ գտնվել են Գողգոթայի խորհրդաբանության դաշտում, թեև աստիճանների պատկերագրության անմիջական աղբյուրներից էին վաղմիջնադարյան կոթողների աստիճանաձև խարիսխներն ու ստիլոբատները: 13-րդ դարի վերջերին և 14-րդ դարում վարդյակը ելնդավոր գլանիկով անջատվեց արմավազարդից, դրանով իսկ խորանից, և դարձավ լրիվ ինքնուրույն միավոր: Continue reading

Advertisements