Նոր նշանակում Վայոց Ձորի թեմում


Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ծայրագույն Պատրիարքի Հայրապետական Բարձրագույն տնօրինությամբ` Վայոց Ձորի թեմ հոգևոր ծառայության է կոչվել արժանապատիվ Տեր Ներսես քահանա Արշակյանը:

 Տեր Ներսես քահանա Արշակյան

Տեր Ներսես քահանա ԱրշակյանԾնվել է 1964 թ. ապրիլի 3-ին  ք. Երևանում:

1971-1981 թ.թ. սովորել է  Երևանի  N 161 միջնակարգ  դպրոցում:

1970-1977 թ.թ. սովորել է Երևանի  Արմեն Տիգրանյանի  անվան  երաժշտական դպրոցում:

1983-1988 թ.թ. սովորել է  Մոսկվայի Անտառտեխնիկական  ինստիտուտում:

1988-1989 թ.թ. աշխատել է Գյուղատնտեսության նախարարության  Կանաչապատման վարչությունում, որպես ավագ  մասնագետ:

1990-1992 թ.թ. աշխատել  է   Երևանի  Վիտամինների  գործարանում,  որպես  կանաչապատման  ինժեներ:

1993-1996 թ.թ.  աշխատել  է <<Բրաբիոն  ֆլորա-սերվիս>> ՍՊԸ-ում, որպես գործադիր տնօրեն:

2007 թ.-ից  ծառայել է  Երևանի Սուրբ  Երրորդություն  եկեղեցում:

2011-2014 թ.թ. սովորել է  Էջմիածնի  Գևորգյան հոգևոր ճեմարանի  քահանայից  պատրաստման  լսարանում:

2013թ. ձեռամբ գերաշնորհ Տ. Հովակիմ եպս. Մանուկյանի  ձեռնադրվել է սարկավագ:

2014 թ. սեպտեմբերի  21-ին եպս. Հայկազուն  Նաջարյանի  կողմից  ձեռնադրվել  է քահանա:

2014թ.  նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ծառայության է նշանակվել  Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի  թեմում:

2014 թ.  դեկտեմբերին  նշանակվել է  Տվեր  քաղաքի Սբ. Հարություն եկեղեցու  հոգևոր հովիվ:

Ամուսնացած  է:  Ունի երեք զավակ:

Բարի գալուստ ենք մաղթում արժանապատիվ Տեր Հորը և աղոթում առ Աստված, որ Տերը զորացնի նրան իր առաքելության մեջ:

Advertisements