Արևմտահայերենի ուսուցում: Ներածություն


Արևմտահայերենի ուսուցում:

Արդի հայերենն այսօր աշխարհին ներկայանում է երկու գրական տարբերակներով՝ արևելահայ և արևմտահայ: Արևելահայերենը Հայաստանի Հանրապետության պետական լեզուն է, համընդհանուր հաղորդակցման, մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության, թատրոնի և կինոյի, հանրակրթական և բարձրագույն դպրոցների լեզուն: Այն պետական հոգածության առարկա է և մանրակրկիտ կերպով ուսումնասիրված է լեզվաբանների կողմից:

Արևմտահայերենը Սփյուռքի հայության լեզուն է. նրանով են հաղորդակցվում աշխարհի չորս ծագերում ապաստանած հայերը: Սակայն եթե մինչև վերջին ժամանակներս Սփյուռքում արևելահայերենով էր հաղորդակցվում միայն Ւրանի հայությունը, ապա վերջին աշխարհաքաղաքական իրողությունների արդյունքում Հայաստանից արտագաղթած շուրջ երկու միլիոն մարդ ստվարացրեց արևելահայերեն խոսող սփյուռքահայերի թիվր:

Սփյուռքում ավանդաբար արևմտահայերենով լույս են տեսնում բազմաթիվ պարբերականներ, տրվում են ռադիո -հեռուստատեսային հաղորդումներ, ստեղծվում են գեղսւրվեստական երկեր: Սփյուռքի ողջ տարածքում գործում են տարրական և միջնակարգ դպրոցներ, որոնցում դասավանդումը հիմնականում կատարվում է հայերենով:

Առաջին հարցը, որ առնչվում է մեր լեզվի երկփեղկվածության հիմնախնդրին, այդ գործընթացի սկզբնաժամկետը ճշտելն է, երբ միասնական հայերենն սկսում է երկու տարբեր ճյուղերի վերածվել: Հր. Աճառյանը հայերենի երկփեղկվածության սկիզբը կապում է քաղաքական պատճառների ՝ Բագրատունյաց Հայաստանի վերացման հետ 11-րդ դարում: Այդ մասին նա գրում է. «ԺԱ դարի կեսին (1046 թ.) Բագրատունյաց թագավորության կործանումով ջնջվեց հայ պետականությունը մեր երկրից: Այնուհետև ընդհանուր հայության միարար կապը եթե կար, վերացավ, և գաղթականության պատճառով էլ լեզվական անհատականությունը ծայրագույն աստիճանի հասավ: Այն բոլոր լեզվական միությունները, ընդհանուր միօրինակությունները՝ որ նկատում ենք հայերենի զանազան բարբառներում, թեերկրի ներսում և թե՛ մանավանդ դրսում, չէին կարող գաղթականությունից հետո առաջացած լինել՝ միարար կապի բացակայության պատճառով

Սրանից հետևում է, որ այն բոլոր երևույթները, որոնք միօրինակ և ընդհանուր են այսօր մեր լեզվի բոլոր բարբառներում, բխում են հայերենի նախավոր միությունից և ապացույց են հայերենի համատարած միության Հայաստանում՝ ԺԱ դարից առաջ»  (Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, մաս II, Երևան, 1951, էջ 435):

Արևմտահայերենի ուսուցում:Աճառյանը նկատում է, որ հայության արևմտյան հատվածը առավել մեծ ուշադրություն էր հատկացնում մշակութային-լուսավորական և գրական- թարգմանական գործունեությանը, թեև չի ժխտում նաև արևելահայոց մեջ նման շարժման առկայությունը: «Գրական այն շարժումը, որ նկարագրեցինք, մեծ մասամբ կատարվում էր մեր արևմտահայ հատվածի կողմից, բայց նրան բաժնեկից էր նաև մեր արևելահայ հատվածը: Այն ժամանակ մեր երկու հատվածների միջև չկար այնպիսի անջրպետ, ինչպիսին առաջացավ շատ ավելի ուշ՝ Գալիցինյան ռեժիմի ժամանակ: Արևելահահայերը երկար ժամանակ օգտվեցին արևմտահայոց գրականությամբ, գործածելով այն թերթերն ու գրքերը, որ հրատարակվում էին Պոլսում, Զմյուռնիայում կամ Վենետիկում, մեծ մասամբ գրաբար» (Նույն տեղը, էջ 497): Continue reading

Advertisements

Հանգստյան ժամերգություն Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում


Հանգստյան ժամերգություն Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցումՄեծ պահոց շրջանում չորեքշաբթի օրն Արևագալի և այսօր Հանգստյան վերջին ժամերգություններ կատարվեցին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին առաջնորդանիստ  եկեղեցում: Պահոց այս շրջանում կատարված, հատկապես Արևագալի և Հանգստյան ժամերգությունները Քրիստոսի կենսատու լույսով ու խաղաղությամբ լցրին հավատացյալների հոգիները՝ առաջնորդելով նրանց ինքնամաքրման, զղջման, աղոթքի և խոկման միջոցով դեպի Տիրոջ հրաշափառ Հարության տոնը:

Այսօր ևս Հանգստյան ժամերգության վերջում տեղի ունեցավ Խոկման արարողություն, որի վերջում հավուր պատշաճի քարոզ խոսեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Սիրելի՛ հավատացյալներ, Ծաղկազարդի և Ավագ շաբաթվա ընթացքում առավել մոտենանք Տիրոջը, առավել չափով մասնակից լինենք եկեղեցիներում իրականացվող հոգեբուխ հատուկ արարողություններին, Սբ. Պատարագներին, որպեսզի մաքրված Continue reading

Հայտարարություն


ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ

Մարտի 29-ին՝ ժամը 10:30-ին, Ծաղկազարդի Սբ. Պատարագ կմատուցվի Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում, որից հետո հավատացյալ մեր ժողովրդին կբաժանվի օրհնված ոստեր, ապա ժամը 18:00-ին երեկոյան ժամերգությամբ տեղի կունենա Դռնբացեքի հոգեպարար արարողություն: