Հանգստյան ժամերգություն Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում


Հանգստյան ժամերգություն Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցումՄեծ պահոց շրջանում չորեքշաբթի օրն Արևագալի և այսօր Հանգստյան վերջին ժամերգություններ կատարվեցին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին առաջնորդանիստ  եկեղեցում: Պահոց այս շրջանում կատարված, հատկապես Արևագալի և Հանգստյան ժամերգությունները Քրիստոսի կենսատու լույսով ու խաղաղությամբ լցրին հավատացյալների հոգիները՝ առաջնորդելով նրանց ինքնամաքրման, զղջման, աղոթքի և խոկման միջոցով դեպի Տիրոջ հրաշափառ Հարության տոնը:

Այսօր ևս Հանգստյան ժամերգության վերջում տեղի ունեցավ Խոկման արարողություն, որի վերջում հավուր պատշաճի քարոզ խոսեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Սիրելի՛ հավատացյալներ, Ծաղկազարդի և Ավագ շաբաթվա ընթացքում առավել մոտենանք Տիրոջը, առավել չափով մասնակից լինենք եկեղեցիներում իրականացվող հոգեբուխ հատուկ արարողություններին, Սբ. Պատարագներին, որպեսզի մաքրված ու խաղաղված փառաբանենք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը և Նրա զորությունը ստանանք:

Պարբերաբար Ձեզ կներկայացնենք Ավագ շաբաթվա և Զատկական հրաշափառ արարողությունների ժամանակացույցը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements