Ծաղկազարդի տոնակատարությունը Վայոց ձորի թեմում


Այսօր Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցին մեծ ոգեկոչությամբ հիշատակեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը դեպի Երուսաղեմ՝ Ծաղկազարդի տոնը:

Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Սբ. և Անմահ Պատարագներ, Անդաստանի արարողությամբ օրհնվեցին ոստեր և կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում Սբ. և Անմահ Պատարագ մատուցեց թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով Անդաստանի արարողությունից հետո հավուր պատշաճի քարոզ խոսեց: Հավարտ Սբ. Պատարագի կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

Եղեգնաձորի Սբ. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Սբ. և Անմահ Պատարագ մատուցեց նորանշանակ Տեր Ներսես քահանա Արշակյանը: Անդաստանից առաջ պատարագիչ Տեր Հորը ներկայացրեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Սբ. Պատարագի ավարտին կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում Սբ. և Անմահ Պատարագ մատուցեց Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը: Անդաստանից առաջ հավուր պատշաճի քարոզ խոսեց Տեր Հայրը: Հավարտ Սբ. Պատարագի կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում ժամերգությունից հետո Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը կատարեց Անդաստանի արարողություն և Մանուկների օրհնության կարգ, ապա հավուր պատշաճի քարոզ խոսեց Տեր Հայրը:

Նորավանքում հավարտ ժամերգության տեղի Continue reading

Advertisements