«Ազգայինի հետքերով» խորագրով միջոցառում Ջերմուկում


Հայ ժողովուրդը, լինելով հնագույն ազգերից մեկն աշխարհում, ունեցել է մեծ դերակատարում պատմանակ տարբեր ժամանակահատվածներում` թողնելով հսկայական մշակութային ժառանգություն:

Հայ ժողովրդի ազգային երաժշտությունը, պարը և ավանդույթները յուրաքանչյուրիս հարստությունն է, իսկ դրանց պահպանումը մեր օրերում ունեն առանցքային նշանակություն:

Այսօր մենք` հայերս, մեր ազգային արժեքների կրողներն ու պահողներն ենք, այն արժեքների, որոնք մեզ են ավանդվել դեռևս հնագույն ժամանակներից, իսկ դրանց պահպանումը մեր օրերում ունեն առանցքային նշանակություն: Ոստի մենք` բոլորս, պարտավոր ենք հաստատուն քայլել մեր ազգայինի հետքերով:

Այս ամենը խորապես գիտակցելով` Ջերմուկի համայնքային կենտրոնը և Սրբ. Գայանե եկեղեցու եկեղեցասեր երիտասարդների խորհուրդը Կեչուտ համայնքի հիմնական դպրոցի հետ համագործակցությամբ վերջերս իրականացրեց «Ազգայինի հետքերով» խորագրով միջոցառում:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ազգային և ժողովրդական երգեր, պարեր և հին ազգային խաղեր, որոնք ներկաներին տեղափոխեցին մեր պապերի ապրած ժամանակները:

Ներկաների Continue reading

Advertisements

Ավագ շաբաթվա արարողությունները Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում


………………… 02. 04. 2015………………….

10:30 – Սբ. Պատարագ: Հաղորդության խորհրդի հաստատման օր

15: 00 – Ոտնլվա

19:00- Ժամերգություն: Խավարման կարգ

…………………. 03.04.2015 ……………………..

17:00 – Ժամերգություն: Թաղման կարգ

Այնուհետև Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու երգչախմբի

նախաձեռնությամբ տեղի կունենա հոգևոր երաժշտության երեկո:

 ………………… 04.04.2015 …………………….

18:00 – Ճրագալույցի Սբ. Պատարագ

………………… 05.04.2015 ……………………

10:30 Հարության Սբ. Պատարագ

…………………. 06. 04. 2015 ………………….

11:00 – Հոգեհանգիստ

Ավագ երկուշաբթի


ավագ երկուշաբթի

Առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են «Անիծված թզենու» պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենուն՝ վկայելով՝ «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21:22):

Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու՝ թզենին «թլպատված»ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս և պտուղ չգտավ, այլ միայն ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով չորացան: