ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ  


ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ

Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց.«Առե’ք, կերե’ք, այս է իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց.«Խմեցե’ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար` իրենց մեղքերի թողության համար: Բայցասում եմ ձեզ, այսուհետև ես այլևս որթատունկի բերքից չեմ խմի մինչև այն օրը, երբ ձեզ հետ կը խմեմ նորը իմ Հոր արքայության մեջ»:
Եվ օրհներգեցին ու ելան Ձիթենյաց լեռը:
(Մատթեոս 2626-31)

 

ՈՏՆԼՎԱ


Նա վեր կացավ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները և մի սրբիչ վերցնելով` մեջքին կապեց: Եվ ապա ջուր վերցնելով`ածեց կոնքի մեջ և սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ և սրբել մեջքին կապած սրբիչով: Մոտեցավ Սիմոն Պետրոսին, և սա ասաց նրան.«Տե’ր, դու˚ ես իմ ոտքերը լվանում»: Հիսուս պատասխանեց նրան ու ասաց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց հետո կիմանաս»: Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը հավիտյան չես լվանա»: Հիսուս պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ մաս չունես»: Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տե’ր, ոչ թե միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա»: Հիսուս նրան ասաց. «Լվացածին ուրիշ բան պետք չէ, բայց միայն ոտքերը լվանալ, քանի որ ամբողջությամբ մաքուր է. և դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ»: Քանի որ նա գիտեր նրան, ով իրեն մատնելու էր, դրա համար ասաց. «Բոլորդ չէ, որ մաքուր եք»:
(Հովհաննես 134-12)

ՏԻՐՈՋ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆԸ

300150_354263404675737_409083017_nԵվ մինչ նա դեռ խոսում էր, ահա երևաց մի ամբոխ. և նա, որ Հուդա էր կոչվում, Տասներկուսից մեկը, առաջնորդում էր նրանց. Երբ Հուդան մոտեցավ Հիսուսին, համբուրեց նրան, որովհետև այն նշանն էր տվել նրանց, թե`”Ում հետ ես համբուրվեմ, նա’ է, նրա’ն բռնեցեք “: Հիսուս նրանց ասաց. «Հուդա’, համբուրելո̊վ ես մատնում մարդու Որդուն»:
(Ղուկաս 2247-49)

ԳԵԹՍԵՄԱՆԻԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

image
«Հայր իմ, եթե կարելի է, այս
բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ
ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»
/Մատթ. 26 :39/ : Continue reading

Advertisements