ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ


Երեկ` Ավագ Հինգշաբթիին, Վայոց ձորի թեմի գործող եկեղեցիներում կատարվեց Ոտնլվայի և Տիրոջ Խաչելության ու Խավարման կարգերը:

Ավագ Հինգշաբթիի արարողությունները սկսվեցին Սբ. և Անմահ Պատարագներով:

Ավագ Երկուշաբթիից – Ավագ Հինգշաբթի Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցան հատուկ ժամերգություններ, որոնց ժամանակ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը պարբերաբար ներկայացրեց օրվա խորհուրդները:
Ավագ Հինգշաբթին սկսվեց Սբ. Պատարագով, որի ընթացքում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Ապա երեկոյան հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի կատարվեց Ոտնլվայի արարողությունը: Օրվա աղոթքներից, ընթերցվածքներից հետո ջուրը և կարագը օրհնելուց հետո`ի խորհրդանշումը Տիրոջ առաքյալների ոտնլվային, Տեր Վազգենն օրհնված ջրով լվաց դպրոցականների ոտքերը: Այնուհետև Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Երեկոյան`ժամը 19:00-ին, սկսվեց Խավարման կարգը, որի ընթացքում Խաչի քարոզ խոսեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում  նույնպես տեղի ունեցավ Սբ. Պատարագ: Օրվա պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանը: Տեր Հայրը Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց: Եկեղեցում կատարվել են նաև Ոտնլվայի և Խավարման կարգեր:

Ավագ հինգշաբթի երեկոյան Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցում կատարվեց  Ոտնլվայի արարողությունը:

Սբ. Գայանե եկեղեցում կատարված Ոտնլվայի արարողությանը ներկա էին Continue reading

Advertisements

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ  


Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Խաչելությունը

Երբ հասան Գագաթ կոչված տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին. և չարագործներին էլ` մեկին աջ կողմը, մյուսին ձախ կողմը` խաչեցին: Եվ Հիսուս ասաց.«Հա’յր, ների’ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»: Եվ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին: Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանավորները նրանց հետ միասին ծաղրում էին նրան և ասում.«Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթե դա է Քրիստոսը` Աստծու ընտրյալ Որդին»: Զինվորներն էլ ծաղրում էին նրան. առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան և ասում.«Եթե դու ես հրեաների թագավորը, փրկի’ր ինքդ քեզ»: Եվ նրա խաչի վրա մի գրություն կար` գրված հունարեն, լատիներեն և եբրայերեն գրերով, թե` սա’ է հրեաների արքան:

Իսկ կախված չարագործներից մեկը հայհոյում էր նրան և ասում.«Դու չե˚ս Քրիստոսը. փրկի’ր ինքդ քեզ և մեզ»: Նրա ընկերը նրան սաստելով` պատասխան տվեց և ասաց.«Աստծուց չե˚ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում: Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել»: Եվ ասաց Հիսուսին.«Հիշի’ր ինձ, Տե’ր, երբ գաս քո թագավորությամբ»: Եվ Հիսուս նրան ասաց.«Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»:

Եվ համարյա կեսօր էր. և խավար եղավ ամբողջ երկրի վրա մինչև ժամը երեքը. արեգակը խավարեց: Continue reading