Հարության Ճրագալույցի Սբ. Պատարագ Վայոց ձորի թեմում


Այսօր Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում տեղի ունեցան Հարության Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագներ:

Ավագ Շաբաթ օրը Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, տեղի ունեցավ Տիրոջ հրաշափառ Հարության Ճրագալույցի Սբ. Պատարագ:

Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Սբ. Պատարագի ավարտին հավատացյալները վառվող, օրհնված մոմեր տարան իրենց տները՝ջերմացնելու Քրիստոսի հարության ավետիսով:

Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում  նույնպես տեղի ունեցավ Սբ. Պատարագ: Օրվա պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանը: Տեր Հայրը Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց: Վերջում եկեղեցում հավաքվածները վառվող, օրհնված մոմեր տարան իրենց տները:

Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում տեղի ունեցավ Սբ. Պատարագ: Օրվա պատարագիչն էր  Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա  Սահակյանը:

Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում Հարության Ճրագալույցի Սբ. Պատարագ մատուցեց Տ. Ներսես քահանա Արշակյանը:

Տեր Հայրը Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց: Վերջում եկեղեցում հավաքվածները վառվող, Continue reading

Advertisements

Վաղը Սբ. Հարության տոնն է


«Ուր է մահքո հաղթությունը,

գերեզման, ուր է քո խայթոցը»:

Ովսեի մարգարեության այս ցնծագին բառերը ազդարարում են մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ճրագալույցի Պատարագով՝ մեծ ցնծությամբ ավետում է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Իսկ ինչ է ճրագալույցը: Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու 2 մեծագույն՝ Տիրոջ Ծննդյան եւ Հարության տոների նախօրեին, երեկոյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որը կոչվում է Ճրագալույցի Պատարագ: Իսկ ճրագալույց բաոը նշանակում է ճրագ լցնել, վաոել: Հնում, մեծագույն տոների նախօրեին, ավելի հանդիսավոր նշելու համար տոնը, եկեղեցին առավել էր զարդարված լինում լույսերով, ճրագներով, հավատացյալները լույսերով էին դիմավորում Տիրոջ հրաշափառ ծնունդն ու հարությունը:

40-օրյա աղոթքի, խոկման եւ պահեցողության երկար ճանապարհը մեզ աոաջնորդեց դեպի Քրիստոսի Հարության լույսը, ինչպես ձմեռային ցուրտ եւ մութ օրերին հաջորդում է գարնանային բնության վերազարթոնքը: Ողջ քրիստոնյա աշխարհի համար մեծագույն տոն է Տիրոջ Հարության տոնը, որ նոր կյանքի ու օրերի հույսով է վերանորոգում յուրաքանչյուրիս հոգին: Հույս, որ ջնջում է մեր մեջ տկար մտածողության պատճառով ի հայտ եկած ամեն կասկած, ամեն շփոթմունք եւ պայծառակերպում է մեր սրտերում երկնային արքայության իրականանալի գաղափարը: Այստեղ տեղին է հիշատակել Օգոստիոնոսի եւ Պողոս առաքյալի խոսքերը.

Օգոստիոնոս.

«Միայն քրիստոնյաներն են հավատում մեռելներից հարություն առնելուն,այդ հավատը քրիստոնյային… զատում է մյուս բոլոր մարդկանցից…»: Պողոս առաքյալ. «Տանջանքը ոչինչ է այն երանության հետ, որ մեզ պետք է հայտնվի»:

Հարության օրը փրկության, նոր կյանքի եւ երկնքի արքայությանն արժանանալու քրիստոնյայի գերագույն հույսի ու բաղձանքի օրն է:

Հիսուս Քրիստոսի հարության իրողությունը մեզ է փոխանցում Սուրբ Գիրքը, ուսուցանելով մեզ, որ միայն ճշմարիտ քրիստոնյան, միայն ճշմարիտ հավատացյալը կարող է վերապրել Տիրոջ հարությունը եւ Տիրոջ հետ հառնել դեպի հավիտենական կյանք, դեպի երկնքի արքայություն: Թաղումից 3 օր անց, երբ Հիսուս դժոխքից ազատեց շատ հոգիների, իսկ ինքն արդեն Երկնքի Արքայության մեջ էր, գերեզման եկող կանանց հրեշտակներն ասացին. «Այստեղ չէ նա, այլՀարություն առավ»:

Դարեր են անցել այս մեծահրաշ իրողությունից եւ այն չի դադարել հոգեւոր զվարթության եւ կյանքի ուղենիշ լինել մեզ համար: Քրիստոսի Հարությունը քրիստոնեական հավատքի ոսկե աղբյուրն է ու գրավականը: Եթե Քրիստոս, աշխարհի Փրկիչը, մնար այն անարգանքի եւ չարչարանքների մեջ, որին ենթարկվեց, եթե նա մոռացվեր գերեզմանի մեջ, ապա անիմաստ պիտի լիներ երկնքի թագավորության մասին ողջ քարոզչությունը: Continue reading

Ավագ Շաբաթ և Ճրագալույց


«Քրիստոս յարեաւ ի մեռելոց.

Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի»: 

Ճրագալույց Սուրբ Հարության

Շաբաթ օրվա երեկոյան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու: Եվ ահա մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով՝ մոտեցավ, դռնից վեմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրա: Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպես ձյունը: Նրա ահից պահապանները խռովվեցին և մեռելների պես եղան:

Հրեշտակը խոսեց ու կանանց ասաց.«Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ փնտրում էք Հիսուսին, որ խաչվեց. այստեղ չէ նա, քանի որ հարություն առավ, ինչպես ինքն ասել էր. եկե՛ք, տեսե՛ք այն տեղը, ուր պառկած էր: Եվ իսկույն գնացե՛ք, ասացե՛ք նրա աշակերտներին, թե հարություն առավ. և ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ նրան կը տեսնե՛ք: Ահա ասացի ձեզ» :

(Մատթեոս 281-8)