ԱՎԵՏՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ


                                                          Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ.Ամէն:
<<Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ>>:
(Ղուկաս 1:35)

ԱՎԵՏՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻԵվ աստվածային այս զորությամբ` Սուրբ Կույսից պիտի ծնվեր աշխարհի Փրկիչը: Ահա այս ավետիսն է տալիս Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Կույս Մարիամին, և այս հրաշալի իրողությանն է նվիրված Ավետման տոնը:
Մարիամ Աստվածածնի կյանքի մասին քիչ տեղեկություններ ունենք: Աստվածաշունչ մատյանից գիտենք, որ նա Աննայի և Հովակիմի դուստրն էր: Հայրը Դավիթ մարգարեի սերնդից էր, իսկ մայրը` ղևտացիների: Նրա ծնողներն արդեն շատ ծեր էին, բայց ամուլ էին, անզավակ: Հաճախ, պատմում է ավանդությունը, նրանք աղոթում էին Տիրոջը, որ զավակ ունենան: Աստված լսում է նրանց աղոթքը և պարգևում մի աղջիկ, որի անունը Մարիամ են դնում: Մարիամը մատաղ հասակից աչքի է ընկնում իր առաքինի վարք ու բարքով, խոնարհությամբ, իր հավատքով, Աստծու հանդեպ ունեցած նվիրումով: Այդ տարիքից նա ընծայվում է տաճարին, որից հետո նշանվում և ամուսնանում է Հովսեփի հետ: Նրանք ապրում էին Հրեաստանի Նազարեթ քաղաքում: Եվ ահա, երբ Մարիամն իր ամենօրյա աղոթքն էր առաքում Տիրոջը, Տիրոջ հրեշտակն այցելում է նրան և ավետում աշխարհի մխիթարության և հույսի, մարդկանց փրկության` Լույսի ծննդյան մասին, որ ինքը` Մարիամը պիտի աշխարհ բերեր, նա պիտի աստվածային սիրո սերմը կրեր իր մեջ և պտղաբերեր աստվածային գութի ծաղիկը: Ավետարանը նկարագրում է, որ Մարիամը նրան (հրեշտակին) տեսնելով, նրա խոսքերից շփոթվեց: Նա մտածեց` արդյոք ինքը արժանի˚ է այդ գերագույն պատվին, մի պահ թուլացավ, սակայն Արարիչ Աստված Մարիամին խորհելու ազատություն շնորհեց, որպեսզի ինքն իր նվիրական հավատով ընկալի աստվածային այս հրաշք եղելությունը: Ճիշտ է նկատել Լամարթինը.<<Երկյուղածների ազատությունը ուժեղների փառքն է>>:
Մարիամն իր բոլոր առաքինությունների հետ ունեցավ քաջություն` ընդունելու երկնային առաջարկը և մտովի մի պահ տեսավ ծնունդը, քարոզչությունը, չարչարանքները, խաչելությունն իր Զավակի: Մարիամն եղավ մայրը քրիստոնեության հիմնադրի և բնակարանը Աստծու: Աշխարհի փրկության աստվածային ծրագիրն իրականացավ Սուրբ Կույսի միջոցով: Continue reading

Advertisements

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ  


ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի′ կանայք, մայրեր եւ քույրեր,
Ապրիլի 7-ի՝ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով շնորհավորում ենք Ձեզ, ցանկանում քաջառողջություն, ամենալավն ու բարին, մաղթում ենք Ձեզ ուժ եւ եռանդ՝ պահպանելու եւ սերունդներին փոխանցելու համար Աստվածածնից Ձեզ առաքված հեզությունը,  քաջությունը,  բարությունը ու նաեւ մյուս քրիստոնեական առաքինությունները, որոնք  Ձեր էության զարդն են հանդիսանում: Մաղթում ենք Ձեզ նաեւ հոգու գեղեցկություն, որն առավել պանծացնում, վեհացնում ու պայծառացնում է Ձեզ:
Օրհնյալ լինեք, Սուրբ Աստվածածնի բարեխոսությանն արժանանաք եւ թող Բարձրյալի զորությունը Ձեզ հովանի լինի:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ


Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎՀամայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի կապակցությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր տիկնանց և օրիորդներին, մայրերին ու մայրության բերկրանքին սպասող կանանց:

Սուրբ Աստվածածնի բարի օրինակով, հոգևոր ու բարոյական բարձր արժեքներով սիրասուն մեր մայրերն ու քույրերը կրթում և մեծացնում են աստվածասեր ու հայրենասեր զավակներ և նվիրական ու ազնիվ ջանքեր բերում հայրենի մեր երկրի և ազգային-եկեղեցական մեր կյանքի առաջընթացին ու պայծառությանը: Մայրությանը նվիրված այս տոնը գեղեցիկ առիթ է բոլոր զավակների համար` երախտալից սրտով վերստին նորոգելու մայրերի հանդեպ իրենց սերն ու նվիրումը և անշեղորեն քայլելու մայրական խրատներով զարդարված ու լուսավորված ճանապարհներով, քանզի սուրբգրային խոսքի համաձայն` մոր խրատն ու պատվիրանը շնորհի պսակ են մարդու գլխին և ոսկի մանյակ` պարանոցին:
Սիրելի մայրեր և քույրեր, ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Սուրբ Տիրամոր բարեխոսությամբ Continue reading