Ավագ Հինգշաբթի. Ծառատունկ Ջերմուկում  


Ոտնլվայի արարողությունից հետո Վայքի զորամասից մեզ հյուր եկած զինվորները ծանոթացան մեր հավատացյալների և Երիտասարդաց միության անդամների հետ: Յուրաքանչյուր ոք արդեն իսկ խորին հարգանքով է լցվում այն անձի հանդեպ, ով զինվորական համազգեստ է կրում, և ով պաշտպանում է մեզ ու մեր երկրի անդորրը:

Այդ ջերմ շփումը ավարտվեց եկեղեցու բակում համատեղ ծառատունկով: Continue reading

Advertisements

Սուրբ Զատկի կամ Սուրբ Հարության տոնը Ջերմուկում


Մեր Տեր Հիսուս Քրիստոսի  հարությամբ ավարտվում է 48 օրյա պահքը, և չար գործերից, պակասությունից, չարչարանքներից անցում է կատարվում բարության, լիության և դրվում է սկիզբը նոր կյանքի: Հարության տոնը քրիստոնեաներիս համար ամենակարևոր տոնն է, երբ Տերը կամովին մատնեց Իր Անձը չարչարանքների, գամվեց խաչին և Իր մահվամբ ու հրաշափառ հարությամբ ազատեց մեզ, ազատեց անգիտության խավարից ու անհուսությունից:

Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում  Սուրբ Հարության Սուրբ Պատարագը մատուցեց Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քհն. Սահակյանը: Պատարագի ժամանակ ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:

Պատարագից հետո եկեղեցի եկած Continue reading