Ծաղկազարդի տոնը Խաչիկ գյուղի դպրոցի նախակրթարանում


Խաչիկ գյուղի դպրոցի նախակրթարանում անցկացվեց Ծաղկազարդի տոնին նվիրված բաց դաս:

Երեխաներն իրենք ներկայացրին տոնի խորհուրդը, շարժականությունը, ծիսական որոշ կարգեր և խաղացին ավանդական խաղեր:

Արսեն սարկավագ Մաթևոսյան
ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր

Advertisements

Ավագ Հինգշաբթի. Ոտնլվայի արարողություն Ջերմուկում


Մեծ Պահքի վերջին` Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը ունի իր խորհուրդը: Ավագ հինգշաբթի երեկոյան, ինչպես Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու բոլոր եկեղեցիներում, այնպես էլ Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցում Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քհն. Սահակյանը կատարեց Ոտնլվայի արարողությունը:

Սա խորհրդանշում է վերջին ընթրիքից հետո Հիսուսի կատարած ոտնլվան, երբ ծնկեց և, հեզության ու խոնարհության օրինակ ծառայելով, լվաց իր աշակերտների ոտքերը և պատվիրեց <<Եթե Ես` Տերս եւ Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որով հետեւ մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձեւով անեք>> (Հովհ. 3;1-20): Continue reading

Սուրբ Զատկի նախատոնակը Ջերմուկում


Ողջ տարվա մեջ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդամենը երկու անգամ է Ճրագալույց կատարում` Ս. Ծննդին և Ս. Զատկին, որի ժամանակ լույս, ճրագ վառելով՝ ավետում ենք Քրիստոսի ծնունդը կամ հարությունը:

 Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում ևս վառվեց  Քրիստոսի հարության ավետման ճրագը և մատուցվեց Սուրբ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քհն. Սահակյանը: Continue reading