Ավագ Հինգշաբթի. Ոտնլվայի արարողություն Ջերմուկում


Մեծ Պահքի վերջին` Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը ունի իր խորհուրդը: Ավագ հինգշաբթի երեկոյան, ինչպես Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու բոլոր եկեղեցիներում, այնպես էլ Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցում Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քհն. Սահակյանը կատարեց Ոտնլվայի արարողությունը:

Սա խորհրդանշում է վերջին ընթրիքից հետո Հիսուսի կատարած ոտնլվան, երբ ծնկեց և, հեզության ու խոնարհության օրինակ ծառայելով, լվաց իր աշակերտների ոտքերը և պատվիրեց <<Եթե Ես` Տերս եւ Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որով հետեւ մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձեւով անեք>> (Հովհ. 3;1-20):
Սրբ. Գայանե եկեղեցում կատարված Ոտնլվայի արարողությանը ներկա էին Վայքի զորամասի զինվորներից, որոնց ոտքերը Տեր Գալուստ քհն. Սահակյանը օրհնված ջրով լվաց արժանապատիվ Տեր Հայրը, ապա օծեց յուղով և պատվիրեց, լինել խոնարհ, հաստատ մնալ հավատքի մեջ և չմոռանալ ապաշխարության մասին: Արարողության վերջում բաժանվեց օրհնված յուղը, որը հավատացյալները գործածում են հիմնականում հիվանդությունների դեպքում կամ խառնում տանն ունեցած յուղին:

Սրբ. Գայանե եկեղեցու Երիտասարդաց միություն