Սուրբ Զատկի նախատոնակը Ջերմուկում


Ողջ տարվա մեջ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդամենը երկու անգամ է Ճրագալույց կատարում` Ս. Ծննդին և Ս. Զատկին, որի ժամանակ լույս, ճրագ վառելով՝ ավետում ենք Քրիստոսի ծնունդը կամ հարությունը:

 Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում ևս վառվեց  Քրիստոսի հարության ավետման ճրագը և մատուցվեց Սուրբ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քհն. Սահակյանը:

Հավատացյալներն իրենց հետ վեցնելով այդ լույսը և տուն տանելով՝ իրենց հետ տանում են  Սբ. Հարության ավետումը:

 

                                                            Սրբ. Գայանե եկեղեցու Երիտասարդաց միություն