Ավագ Հինգշաբթի. Խավարման կարգը Ջերմուկում  


Ավագ Հինգշաբթի երեկոյան մութն ընկնելուն պես  Սրբ. Գայանե եկեղեցում Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քհն. Սահակյանը կատարեց Խավարման կարգը, որը կատարվում է ի հիշատակություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի կրած չարչարանքների: Ով անարգվեց, ծաղրվեց, չարչարվեց, ու գլխին փշե պսակ դրեցին, և ով այդ չարչարանքները հանձն առավ մեր փրկության համար:

Խավարման կարգի ընթացքում խորանի վրա վառվեցին տասներկու մոմեր, որոնք խորհրդանշում են առաքյալներին, շարականների կատարման ժամանակ հերթով հանգցրին մոմերը` թողնելով մեկը, որը խորհրդանշում է Քրիստոսին, ով լքվեց անգամ իր աշակերտներից և մնաց միայնակ: Continue reading

Advertisements