…ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ… ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ


ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Արևմտյան Հայաստանի Վան քաղաքը

Արևմտյան Հայաստանի Վան քաղաքը

Պատմական զարգացման հետևանքով ձևավորված հայերենի երկու տարբերակները՝ արևելահայերենը և արևմտահայերենը, առաջին հերթին տարբերվում են իրենց հնչյունական համակարգերով: Գրության մեջ պահելով ավանդական համակարգը՝ արևմտահայերենը տարբերություն չի ներկայացնում արևելահայերենից (պահպանում է բոլոր գրանիշերը): Սակայն արտասանության պլանում ի հայտ են գալիս մի շարք տարբերություններ. պայթական բաղաձայնների գրաբարյան եռաստիճան համակարգը գրական արևմտահայերենում վերածվել է երկաստիճան խլազուրկ համակարգի:

Բացի այդ տեղի են ունեցել հնչյունափոխական մի շարք երևույթներ, որոնք Հր. Աճառյանը անվանել է տեղաշարժտեղափոխություն: Ըստ այդ համալիր հնչյունափոխության՝ բոլոր խուլ պայթականները դարձել են ձայնեղներ, իսկ բոլոր ձայնեղ պայթականները շնչեղ խուլեր:        

 բ-պ-փ

գ-կ-ք

դ-տ-թ

ձ-ծ-ց

ջ-ճ-չ

Սրանից հետևում է, որ արևմտահայերենում բերան բառը պետք է արտասանել փերան, գերան ՝ քերան, դանակ ՝ թանագ, ձայն ՝ ցայն, ջուր ՝ չուր, ինչպես նաև ՝ պապիկ ՝ բաբիգ, կատու ՝ գադու, տուն ՝ դուն, ծաղիկ ՝ ձաղիկ, ճանճ ՝ ջանջ:

Խնդիրն այն է, որ տեղաշարժ -տեղափոխության կանոնը միանշանակ չի գործում, այս հարցում դեր են խաղում մի շարք հանգամանքներ՝ խոսողի բարբառային պատկանելությունը, տվյալ գաղթօջախում գերակշիռ լեզվի ազդեցությունը, անհատական այլևայլ հատկանիշներ, ինչպես նաև զուտ լեզվական երևույթներ՝ կախված բառի մեջ հնչյունի ունեցած դիրքից: Կարծիք կա, որ ժամանակի ընթացքում գերակշիռ (դոմինանտ) լեզուների ազդեցությամբ վերականգվել է արևմտահայերենի պայթականների եռաստիճան համակարգը: Այս առիթով Ա. Սարգսյանը գրում է. «Ավանդական այդ տեսակետին պետք է ավելացնել հետևյալը. գրական արևմտահայերենի արդի վիճակը ներկայացնում է հարաբերաբար ավելի բարդ պատկեր, քան կար դարասկգբին, կամ անգամ 30-40-ական թվականներին: Սփյուռքի գոյատևման տասնամյակներին արևմտահայ մազապուրծ հատվածները, ապաստանելով Միջին և Մերձավոր Արևելքի երկրներում, Հունաստանում և այլուր, շարունակաբար շփման մեջ գտնվելով տեղացի (բնիկ) բնակչության լեզվական աշխարհի հետ, նույնպես որոշ չափով յուրացրել են նաև բաղաձայնական  համակարգի առանձին հնչյունների որակները: Ազդեցության նմանօրինակ երևույթներ հեշտ է նկատել բառապաշարի, քերականական առանձին կառուցվածքների մեջ, հատկապես դարձվածաբանության: Անժխտելի է ազդեցությունը նաև հնչյունական կառուցվածքի վրա

Սփյուռքահայ բեմական խոսքը, պաշտոնական ելույթները, ռադիոհաղորդումները, վարժարանները աշխատում են պահպանել գրական կանոնական այն հնչումը, որ եղել է դարասկզբին արևմտահայ գրական լեզվում: Ուրեմն, երկշարք բաղաձայնական համակարգի մասին խոսելիս նկատի պետք է ունենալ այն արդեն նշմարելի փոփոխությունը, որ կատարվել է պարզ խուլ գրույթների հնչման մեջ՝ հնչում թեիբրև ձայնեղներ, թեիբրև պարզ խուլեր: Քանի որ կանոնական մակարդակն այդ փոփոխությունը չի արձանագրել և շարունակում է արհեստականորեն վերստեղծել երկշարք բաղաձայնական հակադրությունների պատկերը նոր սերնդի համար էլ, դիտում ենք արևմտահայ գրական լեզվի բաղաձայնական համակարգը երկշարք հակադրությունների տեսանկյունով: Խոսակցական լեզվի ոճական տարբերակներում առանձնացնում ենք եռաշարք՝ պարզ խուլերձայնեղներշնչեղ խուլեր համակարգի գոյությունը» ( Սարգսյան Ա., Արևելահայ և արևմտահայ գրական լեզուներ, Եր., 1985, էջ 26-27): Continue reading

Advertisements

Ծաղկազարդի և Սուրբ Հարության տոները Գլաձորի մանկապարտեզում


Գլաձոր համայնքի մանկապարտեզում (տնօրեն՝ Շահանիկ Մխիթարյան, մեթոդիստ՝ Թամարա Գրիգորյան, դաստիարակ՝ Գոհար Ղազարյան) մանուկները մեծ շուքով նշեցին Ծաղկազարդի և Սուրբ Հարության տոները:

 Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Continue reading

Այսօր Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է


Այսօր Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն էՍբ. Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Սբ. Եկեղեցում Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է: Հիսուս Քրիստոսին մկրտողի և Նրա գալուստն ավետողի՝ Հովհաննես Մկրտչի գլխատման պատմությունն առավել մանրամասն անդրադարձել են Մատթեոս և Մարկոս ավետարանիչները /Մատթ. 14:1-12, Մարկ. 6:14-29/:

Ըստ ավետարանիչների՝ Հերովդես թագավորը ձերբակալում և բանտ է նետում Հովհաննես Մկրտչին, որովհետև նա մեղադրում էր թագավորին՝ եղբոր կնոջը՝ Հերովդիային, հափշտակելու և կնության առնելու համար: Հերովդեսը չի համարձակվում սպանել Հովհաննես Մկրտչին: Սակայն, իր ծննդյան օրը հրապուրվելով Հերովդիայի դստեր պարով, թագավորը երդվում է տալ նրան այն, ինչ կամենա: Ոխակալ Հերովդիայի ցուցումով աղջիկը ցանկանում է Հովհաննես Մկրտչի գլուխը: Սբ. Աստվածածնից հետո Սուրբ Հովհաննես Մկրտիչը Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սուրբն է:

Սրբի անունը, իբրև բարեխոսի, ժամերգության ընթացքում ընթերցվող մաղթանքի մեջ հիշատակվում է երկրորդը՝ Սբ. Աստվածամոր անունից հետո: Ըստ ավանդության՝ Սբ.Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ Հայաստան է բերում սրբի մասունքներից և ամփոփում Մուշ քաղաքին մոտ գտնվող վայրում, ուր և հետագայում կառուցվում է նշանավոր Սբ.Կարապետի վանքը: Continue reading