Զատկի տոնը Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզում


Զատկի տոնը մեծ շուքով տոնեցին Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզում (տնօրեն՝ Գոհար Պողոսյան):

Միջոցառմանը ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, Continue reading

Advertisements

Կրկնազատիկ (Նոր կիրակի)


Կրկնազատիկ (Նոր կիրակի)

Կրկնազատիկ է կոչվում երեք պատճառներով:
Զատիկ նշանակում է ազատություն և այդ օրը կրկնակի ազատության օր է: Աստված մեզ ազատել է մեղքերից, սակայն մենք գտնվում ենք կրքերի ազդեցության ներքո: Իսկ երբ Աստված ամեն ինչ նոր է անում և բոլոր կարիքներից մեզ ազատում, դա կոչվում է Կրկնազատիկ: Կրկնազատիկ է կոչվում մեր հարության պատճառով: Քրիստոս առաջին կիրրակի օրը մեզ հարություն տվեց Իր հոգով ու զորությամբ, իսկ երկրորդ կիրակի օրը մեզ հարություն է տալու ըստ մարմնի՝ և մեռելներից հարություն առնելով պիտի անմահանանք: Նոր կիրակի և Կրկնազատիկ է կոչվում, քանզի նորովի ենք տոնում մեր հոգու փրկության նավակատիքը՝ հոգևոր ուրախությամբ ու տոնախմբությամբ:
Տոնի խորհրդի հիմքում Թովմաս առաքյալի օրինակն է և հարուցյալ Քրիստոսի` իր աշակերտներին երկրորդ անգամ հայտնվելու փաստը: Ավետարանից մենք տեղեկանում ենք, որ հարության կիրակի օրը, երբ Քրիստոս հայտնվեց Վերնատան մեջ հավաքված իր աշակերտներին, Թովմասը ներկա չէր: Եվ երբ լսեց այս մասին Թովմաս առաքյալը, կասկածեց ու հայտարարեց. «Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատներով մեխերի տեղը չդնեմ, և իմ ձեռքը Նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»: Continue reading