Հայտարարություն


ՆորավանքԱյս տարի ապրիլի 19-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Կանաչ կիրակին, որը նաև կոչվում է Նորավանքի ուխտի օր:
Սիրով բոլորիդ հրավիրում ենք միասին նշելու Կանաչ կիրակին:
Կմատուցվի Սբ. և Անմահ Պատարագ Նորավանքում (սկիզբը` ժամը 11:00), որից
հետո կլինի մշակութային միջոցառում:

Advertisements

Ռուբեն Սևակ (1885 – 1915)


Արևմտահայ  գրականության պատառիկներ

 

Ռուբեն Սևակ (1885 - 1915)Ռուբեն Սևակը (իսկական ազգանունը՝ Չիլինկիրյան) սովորել է ծննդավայրի Ասքանազյան նախակրթարանում, այնուհետև՝ Պարտիզակի ամերիկյան վարժարանում: 1905 թ-ին ավարտել է Կոստանդնուպոլսի Պերպերյան վարժարանը, 1911 թ-ին՝ Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը:

1911–14 թթ-ին աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում: Ուսման տարիներին գործերը տպագրել է արևմտահայ «Բյուզանդիոն», «Արևելյան մամուլ», «Բազմավեպ», «Ամենուն տարեցույց» պարբերականներում: 1915թ.-ին վերադարձել է Կոստանդնուպոլիս և, որպես զինվորական բժիշկ, զորակոչվել է թուրքական բանակ: Որոշ ժամանակ անց ձերբակալվել է և աքսորվել թուրքական Չանղըր բնակավայր. այստեղ Սևակը բուժել է մի թուրք աղջկա, որը սիրահարվել է նրան: Աղջկա հայրը փորձել է համոզել Սևակին մահմեդականություն ընդունել, ամուսնանալ աղջկա հետ և փրկվել անխուսափելի սպանությունից, սակայն Սևակը հրաժարվել է՝ հավատափոխությունը համարելով ազգադավություն:

Տեղափոխելու պատրվակով Սևակին ուղարկել են Այաշ., ճանապարհին նահատակվել է,  ինչպես Դանիել Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ:

1905 թ-ին «Մասիս» հանդեսում տպագրվել է Սևակի առաջին՝ «Բաժանման խոսքեր» բանաստեղծությունը, 1907 թ-ին՝ առաջին արձակ գործը՝ «Տարի մը վերջ» պատմվածքը, 1910 թ-ին՝ «Կարմիր գիրք» ժողովածուն, որտեղ ամփոփված է 3 պոեմ՝ «Ջարդի խենթը», «Թրքուհին», «Մարդերգություն»: Վերջին պոեմը եռամաս է՝ ծնունդ, կյանք, մահ: Պոեմում Սևակը խոսում է մարդկային գոյի մասին, բանաստեղծական խոսքի երևակայական թռիչքի միջոցով անցավորը կապում է անանցին, անհնարինը դարձնում հնարավոր: Ըստ Սևակի՝ կյանքն անբաժանելի է մահից և իր սկիզբ, ընթացք, վախճան հաջորդականությամբ անմահության կրողն է:

Սևակը գեղարվեստական մեծ ուժով է արտահայտել սոցիալական անարդարության, բողոքի և ընդվզման գաղափարը «Դրամին աղոթքը» (1907 թ.), «Կարմիր դրոշակը» (1909 թ.) բանաստեղծություններում և «Այս դանակը» (1909 թ.), «Փողոց ավլողը» (1911 թ.) պոեմներում, որոնք արևմտահայ պոեզիայում այս թեմայով գրված լավագույն ու ինքնատիպ գործերից են:

Կիլիկիայի հայերի ջարդերի անմիջական տպավորությամբ գրած ազգայինհայրենասիրական գործերումԶանգակներ, զանգակներ», 1909 թ., «Ո՛վ իմ հայրենիք», 1909 թ., «Հայաստան», 1909 թ., «Վերջին հայերը», 1909 թ.) բանաստեղծն արծարծել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի թեման: Continue reading

Ծաղկազարդի և Ս. Հարության տոները Ջերմուկի «Զատիկ» մանկապարտեզում


Ջերմուկի «Զատիկ» մանկապարտեզում օրերս գեղեցիկ միջոցառմամբ նշվեցին Ծաղկազարդի և Ս. Հարության տոները:

Մանկապարտեզի տնօրինությունն ու աշխատակազմն ամենայն Continue reading