Խոկման շաբաթ Վայոց ձորի թեմում՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի զոհերի անմահ հիշատակին


Սիրելի՛ հայորդիներ, ապրիլի 20-24-ը Վայոց ձորի թեմի եկեղեցիներում կկատարվեն Հանգստյան ժամերգություններ և Խոկման արարողություններ:

Ապրիլի 20-ին՝ ժամը 18:00-ին, Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում:

 Ապրիլի 21-ին՝ ժամը 18:00-ին, Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում:

Ապրիլի 22-ին՝ ժամը 18:00-ին, Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում:

 Ապրիլի 23-ին՝ ժամը 21:00-ին, Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Հավիտենական հիշատակն արդարոց, օրհնությամբ եղիցի:

 

Advertisements

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ


ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ

 Ինչպես արդեն ասվեց, բառերի արտասանությունները ձևավոր­վում են ոչ միայն պայթական բաղաձայնների տեղաշարժ-տեղափոխության հետևանքով, այլ նաև դեր են խաղում փոխազդեցական հնչյունափոխության այլևայլ երևույթներ, որի հետևանքով հնչաշղթայում առաջանում են հնչյունափոխական անսպասելի երևույթներ: Բերենք մի քանի բնորոշ օրինակներ:

Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքը

Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքը

Դժբախտ բառի արտասանական պատկերը արևմտահայերենում դառնում  է թըշփախտ, ուր գործում են հետևյալ հնչյունափոխական երևույթները: Տեղաշարժ-տեղափոխության հետևանքով ձայնեղ դ և բ հնչյունները դառնում են թ և փ: Վերջինիս ազդեցությամբ ժ ձայ­նեղը վերածվում է իր խուլ տարբերակին՝ շ: Բառավերջի տ խուլի սպասելի ձայնեղացումը չի կայանում, քանի որ նրա վրա ազգում է  խ խուլը, որի հետևանքով վերջնականապես ձևավորվում է թըշփախտ հնչաբառը:

Կերպարանակցություն բառի արևմտահայերեն արտասանական տարբերակը ձևավորվում է հետևյալ կերպ. բառասկզբի կն և րին հաջորդող պն համապատասխանաբար դառնում են գ և բ: Շնչեղ խուլ ցից առաջ գտնվող կն չի ձայնեղանում, և ունենում ենք գերբարանակցություն հնչաբառը:

Երբեմն բառի մեջ հնչյունների փոխազդեցություններն այնքան սքողված են լինում, որ դրանց բացահայտումը հնարավոր է դառնում սոսկ բառի արտասանությունը նախապես գիտենալու շնորհիվ: Այսպես, պատճառ բառի արևմտահայերեն արտասանությունն է բաճճար: Ինչո՞վ բացատրել տճ հնչյունակապակցության վերածվելը ճճի: Ըստ երևույթին, այստեղ գործում է ետընթաց լիակատար առնմանում. ճն, ազդելով նախորդող տի վրա, նրան լիովին նմանեցնում է իրեն: Այստեղ դեր է խաղում նաև ճ բարդ հնչյունի կազմում տ հնչյունի առկայությունը (տշ): Սպասելի ճջ ձայնեղացումը չի կատարվում տ խուլի ազդեցությամբ, և ստացվում է բաճճար հնչաբառը:

Հայերենում ռր հակադրությունը հնչույթային Continue reading