ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ


ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ

 Ինչպես արդեն ասվեց, բառերի արտասանությունները ձևավոր­վում են ոչ միայն պայթական բաղաձայնների տեղաշարժ-տեղափոխության հետևանքով, այլ նաև դեր են խաղում փոխազդեցական հնչյունափոխության այլևայլ երևույթներ, որի հետևանքով հնչաշղթայում առաջանում են հնչյունափոխական անսպասելի երևույթներ: Բերենք մի քանի բնորոշ օրինակներ:

Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքը

Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքը

Դժբախտ բառի արտասանական պատկերը արևմտահայերենում դառնում  է թըշփախտ, ուր գործում են հետևյալ հնչյունափոխական երևույթները: Տեղաշարժ-տեղափոխության հետևանքով ձայնեղ դ և բ հնչյունները դառնում են թ և փ: Վերջինիս ազդեցությամբ ժ ձայ­նեղը վերածվում է իր խուլ տարբերակին՝ շ: Բառավերջի տ խուլի սպասելի ձայնեղացումը չի կայանում, քանի որ նրա վրա ազգում է  խ խուլը, որի հետևանքով վերջնականապես ձևավորվում է թըշփախտ հնչաբառը:

Կերպարանակցություն բառի արևմտահայերեն արտասանական տարբերակը ձևավորվում է հետևյալ կերպ. բառասկզբի կն և րին հաջորդող պն համապատասխանաբար դառնում են գ և բ: Շնչեղ խուլ ցից առաջ գտնվող կն չի ձայնեղանում, և ունենում ենք գերբարանակցություն հնչաբառը:

Երբեմն բառի մեջ հնչյունների փոխազդեցություններն այնքան սքողված են լինում, որ դրանց բացահայտումը հնարավոր է դառնում սոսկ բառի արտասանությունը նախապես գիտենալու շնորհիվ: Այսպես, պատճառ բառի արևմտահայերեն արտասանությունն է բաճճար: Ինչո՞վ բացատրել տճ հնչյունակապակցության վերածվելը ճճի: Ըստ երևույթին, այստեղ գործում է ետընթաց լիակատար առնմանում. ճն, ազդելով նախորդող տի վրա, նրան լիովին նմանեցնում է իրեն: Այստեղ դեր է խաղում նաև ճ բարդ հնչյունի կազմում տ հնչյունի առկայությունը (տշ): Սպասելի ճջ ձայնեղացումը չի կատարվում տ խուլի ազդեցությամբ, և ստացվում է բաճճար հնչաբառը:

Հայերենում ռր հակադրությունը հնչույթային արժեք ունի: Բացի բառասկզբի դիրքերից, ուր այս հակադրությունը բացակայում է (բառասկզբում բացառվում է ր հնչույթը), բառամիջում և բառավեր­ջում այս հակադրությունը իմաստազատիչ բնույթ ունի՝ առանցարանց, առուարու, առաարա, բառբար, սառսար, տառտար, և այլն: Արևմտահայերենում այս հակադրությունը չի գործում և ար­տասանության պլանում կատարվել է համահարթեցում նույնիսկ ռ հնչույթի համար ավանդական դիրքերում (ն – ից առաջ)՝ առնելարնել, բառնալփարնալ, բռնելփըրնել, դառնալթարնալ, դառնությունթարնություն, գառնարածքարնարաձ, և այլն:

Կարելի է միանշանակ պնդել, որ ռ հնչույթը արտասանության մեջ վերացած է, որը և առիթ է դաոնում համանունային (նույնահունչ) նոր շարքերի ստեղծման: Ա. Սարգսյանը ևս ակնարկում է այս մասին, գրելով. «Գրական արևմտահայերենում վերատամնայնություն /ոչ վերատամնայնություն հակադրությունը, արևելահայերերենի համեմա­տությամբ, հարաբերաբար թույլ է դրսևորվում: Նշված հակադրության թուլացման պատճառով արևմտահայերենում ՐՌ հնչույթների տարբերակումը հաճախ հստակ չի դրսևորվում և տեղիք է տալիս ուղ­ղագրական սխալների»( Սարգսյան Ա., Արևելահայ և արևմտահայ գրական լեզուներ, Եր., 1985, էջ 25):

Ասվածի լավագույն ապացույցը գրության մեջ մի շարք բառերում ռ-ր շփոթումն է և զուգաձև գրությունը ձառձար, ռաբբիրաբբի, ռեժիմրեժիմ, ռոտինրոտին, ռոքրոք, ռուբլիրուբլի, ռևոլվերրևոլվեր, և այլն, որ վկայում է արտասանության մեջ ռր հնչույթների շփոթման մասին: Այդ նույն պատճառով այսօր արևմտահայ իրակա­նության մեջ շրջանառվում են Րաֆֆի և Ռաֆֆի անձնանունները, որոնք միակերպ են արտասանվում: Ինչ խոսք, այս հարցում գլխավոր դերը շրջակա լեզուներում ռր հակադրության չգոյությունն է, որի հետևանքով արևմտահայերենի բանավոր տարբերակում բացակայում է ռ հնչույթը: Ճշտենք, որ արտասանության մեջ ռր անցումը չի ճանաչում բացառություններ և ունի ընդհանրական բնույթ: Հիշյալ հնչյունափոխության հետևանքով արտասանության պլանում առա­ջանում են նույն կերպ հնչվող բառեր (նույնահունչ համանուններ), ինչպես օրինակ՝ առուարու, սարսառ, տառտար, կեռկեր: Նման համանուններ առաջանում են նաև պայթական բաղաձայնների տեղաշարժ-տեղափոխության հետևանքով՝ առաջացնելով երկանդամ և նույնիսկ եռանդամ շարքեր՝ սառսար, տառտար, գառգարքար, բառբարփառ, և այլն:

Սրան պետք է հավելել նաև իւ գրության արտասանությունը մի շարք դիրքերում՝ որպես առաջնաքմային ու կամ շրթնայնացած Ի: Ժամանակին այս երևույթը նկատել և իբրև բարբառներին բնորոշ երևույթ մանրամասնորեն քննել է Մ. Աբեղյանը. «Իւ երկբարբառը բաղաձայնից առաջ սկզբնապես արտասանվել է ընկնող (iu), այսինքն վանկային ձայնավորն եղել է Ի, իսկ անվանկայինը` ՈՒ, որի տառն է «Ի»: Բայց գրաբարում արդեն արտաբերության ուժն անցել է ՈԻ ձայնավորի վրա, ինչպես հաճախ լինում է, և ընկնող Իւ (iu) երկբարբառը դարձել է բարձրացող ՅՈՒ (iu) երկբարբառ, որի մեջ վանկային ձայնավորի պաշտոն կատարում է ՈԻ ձայնավորը, իսկ անվանկային է Ի ձայնավորը: Այս արտաբերությամբ էլ այս երկբարբառը մտել է նոր գրական լևզվի մեջ, ինչպես՝ «ալիւր», «իւր», «դիւր», «շիւղ», «ձիւն», «սիւն», որոնք արտասանվում են ալյուր, յուր, դյուր, շյուղ, ձյուն, սյուն: Բարբառների մեջ այս երկբարբառն էլ վերածվել է իր բաղադրիչ «Ի» կամ «ՈՒ» մասերին՝ ալիր, իր, դիր (դիր գալ), շիղ, ձին, սին կամ ալուր, ուր, շուղ, ձուն, դուր (գալ), սուն:

Մի քանի բարբառների մեջ, սակայն, այս շրջումը կատարվել է ուրիշ եղանակով: Այս երկբարբառի բաղադրիչ մասերի արտաբերու­թյան տեղերի տարբերությունը վերացել է ոչ թե նրանով, որ երկբար­բառը վերածվել է իր բաղադրիչ մասերին, այլ երկու կից ձայնավոր­ների փոխադարձ ազդեցությամբ մի նոր հնչյուն է առաջ եկել: Դա շրթնայնացած Ի կամ առաջաքմային ՈՒ հնչյունն է (ֆրանսերեն ս, lune բառի մեջ, գերմաներեն ü, über բառի մեջ) , ուր միևնույն ՈՒ հնչյունն է, միայն արտաբերության տեղը, առաջաքմային Ի ձայնա­վորի ազդեցությամբ, փոխվել է քիմքի առաջի կողմը, կամ թե միևնույն առաջաքմային Ի ձայնավորն է, միայն արտաբերության համար, շրթնային ՈՒ ձայնավորի ազդեցությամբ, մասնակցում են նաև շրթունքներն իրենց կլորումով: Այսպես՝ «սիւն», «հիւր» արտասա­նում են «sün, hür» (Աբեղյան Մ., Երկեր, հ. Զ, Եր., 1974, էջ 95-96):

Աբեղյանի նշած hիշյալ hնչյունափոխությունը բարբառներից անցել է գրական արևմտահայերենին, որը, մեր դիտարկումներով, չի գործում բառասկզբի դիրքում և –ութիւն ածանցի դեպքում: Այսպես, իւղ, իւր րառերր արևմտահայերենում արտասանվում են յուղ, յուր, իսկ քաջութիւն բառը՝ քաջություն, այսինքն հիշյալ դիրքերում իւ երկբարբառը վերածվել է երկհնչյունի և չի տարբերվում արևելահայ արտասանությունից:

Այս ամենի հետևանքով արևմտահայերենը այսօր փոխառյալ բառերի ու հատուկ անունների գրության հարցում կանգնում է երկ­ընտրանքի առջև. ինչի՞ն տալ առաջնությանը՝ գրությա՞նը, թե՞ ար­տասանությանը: Արտասանությանը առավելություն տալու դեպքում խախտվում է գրությունը, աղճատվում է բառապատկերը, իսկ հակա­ռակ դեպքում տուժում է արտասանությունը:

Շարունակելի

 Նյութի սկիզբը

Նյութը պատրաստեց թեմի լրատվության
բաժնի պատասխանատու Սիրան Սարգսյանը

Նյութի աղբյուր՝ Ռ. Կ. Սաքապետոյան, Արևմտահայերենի դասագիրք, Եր., Երևանի համալս. հրատ., 2006թ., էջ 12-15:

 

Advertisements