Եղեգնաձորի թիվ 1 հիմն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին


Ապրիլի 18-ին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին:

Միջոցառմանը ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, դպրոցի տնօրեն Անուշ Գրիգորյանը, Եղեգնաձորի Continue reading

Advertisements

Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում տեղի ունեցավ  միջոցառում՝ նվիրված Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին


Ապրիլի 18-ին Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում տեղի ունեցավ «Հայոց Մեծ եղեռնը և եկեղեցին» խորագրով միջոցառում, որը կազմակերպել էր դպրոցի Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Աշխեն Ավետյանը:

Միջոցառմանը ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի ՔԴԿ համակարգող Հուսիկ Հարությունյանը, ուսուցիչներ, ծնողներ ու հյուրեր:

Միջոցառմանը մասնակից աշակերտներն իրենց Continue reading

Նորավանքի վանական համալիրի ճարտարապետությունը և պատկերաքանդակները


Նորավանքի պարսպապատ համալիրն ունի միմյանց կից կառուցած 2 եկեղեցի, գավիթ, դամբարան-եկեղեցի, վանքի արևելյան կողմում առանձին կանգնած երկհարկանի եկեղեցի, պարսպից դուրս գտնվող 2 մատուռ:

Վանքի հնագույն Ս.Կարապետ եկեղեցին գտնվում է հիմնական հուշարձանախմբի հարավային կողմում: Պահպանվել են Ս.Կարապետ եկեղեցու հյուսիսային պատը՝ ողջ բարձրությամբ և մյուս պատերի ստորին մասերը: Ս.Կարապետ եկեղեցու հարավարևելյան կողմում ուղղանկյուն, թաղածածկ, պայտաձև խորանով ավանդատունն է, որը մուտք ունի աղոթասրահից` բեմի անմիջապես առջևից: Ավանդատան արևմտյան պատի հաստության մեջ դրսից կա մի պայտաձև խորան ևս:

Ս.Կարապետ եկեղեցուն հյուսիսից կից է վանքի գլխավոր` Ս.Ստեփանոս Նախավկայի եկեղեցին, որը կառուցել են իշխան Լիպարիտ Օրբելյանը և Սարգիս արքեպիսկոպոսը 1261-1221թթ.: Եկեղեցու ներսում պահպանված արձանագրությունից պարզվում է միջնադարյան Հայաստանում շինարարական գործի կազմակերպման մի հետաքրքիր մանրամասն. ավանդատները կառուցվել են առանձին անհատների միջոցներով: Եկեղեցին ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք: Ավանդատները ծածկած են գլանաձև թաղերով և արևելքում ունեն կիսաշրջանաձև հատակագծով խորաններ: Երկրորդ հարկի ավանդատներից արևելյանները կարելի է բարձրանալ քարե պահունակային աստիճաններով, որոնք կից են եկեղեցու արևմտյան խաչաթևի երկայնական պատերին: Արտաքուստ եկեղեցու ճակատները ծածկվում են Ս.Կարապետ եկեղեցու (հարավից), գավիթի (արևմուտքից), և Ս. Գրիգոր եկեղեցի-տապանատան (հյուսիսից ) ծավալներով:

Ս.Ստեփանոս Նախավկա եկեղեցուն կից է Ս.Գրիգոր եկեղեցիտապանատունը, որը 1275թ. կառուցել է Տարսայիճ Օրբելյանը՝ որպեսդամբարան իր եղբոր` զոհված Սմբատ իշխանի գերեզմանի վրա: Այն ունի երկթև տանիքով թաղածածկ դահլիճի հորինվածք` արևելքում կիսաշրջանաձև խորանով` ներառված արտաքին պատերի ուղղանկյուն պարագծի մեջ: Շենքի համար որպես հարավային պատ է ծառայում Ս.Ստեփանոս Նախավկա եկեղեցու հյուսիսային ճակատը: Միակ դուռն արևմտյան կողմում է  և ունի կիսաշրջանաձև ճակատակալ քարերով շքամուտք: Այստեղ հետագայում թաղվել են կառուցողը` Տարսայիճ Օրբելյանը, նրա որդիներ Փախրադոլան և Էլիկումը, թոռը` Բուղտան, իշխանուհիներ Մինան և Թամթան. այսինքն Ս.Գրիգոր եկեղեցին ծառայել է որպես Օրբելյանների տոհմական տապանատուն: Հայկական ճարտարապետության մեջ սա եզակի դեպք է, երբ տոհմական տապանատունը նաև եկեղեցի է, ունի անուն` Ս.Գրիգոր և բեմ` ժամասացության համար, որովհետև դեռ 5-րդ դարից սկսած, Ս.Սահակ Պարթևի կանոնների համաձայն արգելվել է եկեղեցում թաղում կատարելը, որը խստորեն պահպանվել է Հայաստանում ողջ միջնադարում, և որպես հայ իշխանական տների տոհմական տապանատներ` ծառայել են գավիթներն ու ժամատները: Continue reading

Վաղը աշխարհամատրան Կանաչ կիրակին է և Նորավանքի ուխտի օրը


«Ուրեմն դեն գցելով ամեն չարություն, մոտեցեք Նրան՝ Կենդանի Վեմին,
որը Աստուծո առաջ ընտրյալ և թանկագին է»:

Վաղը աշխարհամատրան Կանաչ կիրակին է և Նորավանքի ուխտի օրըՊետրոս առաքյալի սրտառուչ այս խոսքերը բնորոշում են Աշխարհամատրան Կանաչ կիրակիի խորհուրդը:

Հիսուս Քրիստոսի Հարության` Սբ. Զատկին հաջորդող երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կիրակի` ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման, որի Կենդանի Վեմը Հիսուս Քրիստոսն է: Նրա վրա հիմնվեց Աստուծո տունը՝ Սբ. Եկեղեցին՝ իբրև մարդկության փրկության ճշմարիտ գրավական, ինչպես ասում է Եսայի մարգարեն. «Ահավասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ՝ թանկագին անկյունաքար, և ով նրան հավատա, ամոթով չպիտի մնա»:

Ընդհանրական Սբ. Եկեղեցին Աշխարհամատուռ է կոչվում, քանի որ այն առաջին աղոթավայրն է առաքյալների և առաջին քրիստոնյաների: Այն Վերնատունն է, ուր Վերջին ընթրիքին Հիսուս Քրիստոս հաստատեց Սբ. Պատարագի խորհուրդը, որով միայն կարող ենք հաղորդվել Իր հետ, ընդունել Իր Անապական Մարմինը՝ իբրև մեղաց թողության, իբրև փրկություն: Continue reading