Եղեգնաձորի թիվ 1 հիմն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին


Ապրիլի 18-ին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին:

Միջոցառմանը ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, դպրոցի տնօրեն Անուշ Գրիգորյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի ՔԴԿ համակարգող Հուսիկ Հարությունյանը, ուսուցիչներ, ծնողներ և այլք:

Աշակերտների բեմադրությունն ամբողջապես նեկայացնում էր Հայոց ցեղասպանության ողջ ընթացքը:

Վերջում օրհնության խոսքով հանդես եկավ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Advertisements