Հանդիսություն` նվիրված Նորավանքի ուխտի օրվան


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարության երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ կիրակի:

Այս տարի Կանաչ կիրակին տոնվեց ապրիլի 19-ին: Այդ օրը նաև Նորավանքի ուխտի օրն է:

Տոնի օրը Նորավանքում Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը մատուցեց Սբ. և Անմահ Պատարագ, որի ընթացքում Հայր Սուրբը ոգեշունչ քարոզով բացատրեց տոնի խորհուրդն ու նշանակություն:

Սբ. Պատարագի վերջում կատարվեց Անդաստանի կարգ՝ հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի:

0000

Տոնակատարությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քհն. Սահակյանը, Նորավանքի հոգևոր հովիվներ Տեր Սահակ քհն. Մարտիրոսյանը ու Տ. Սեպուհ քհն. Հարությունյանը, թեմում նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Ներսես քհն. Արշակյանը,   մարզպետարանի պաշտոնեությունը, մարզային իշխանության անդամներ և բազմաթիվ ուխտավորներ:

00

Եկեղեցու բակում տեղի ունեցավ մշակութային հանդիսություն (այն կազմակերպել էր Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը, պատասխանատու` Ա. Ստեփանյան)՝ նվիրված Նորավանքի ուխտի օրվան և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որն սկսվեց Թեմակալ Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանի օրհնության խոսքով:

Երիտասարդաց միության անդամները ներկայացրին Կանաչ կիրակիի խորհուրդը, Նորավանքի պատմությունը և Նորավանքի վանական համալիրի վերակառուցման պատմությունը: Continue reading

Advertisements

ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ ԿԱՆԱՉ ԿԻՐԱԿԻ. ՔԱՐՈԶ՝ ԽՈՍՎԱԾ ՆՈՐԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐԸ


«Ուրեմն դեն գցելով ամեն չարություն, մոտեցեք
Նրան՝ Կենդանի Վեմին, որը Աստուծո առաջ ընտրյալ և թանկագին է»:

Վայոց Ձորի թեմի Փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյան

Պետրոս առաքյալի սրտառուչ այս խոսքերը բնորոշում են այսօրվա՝ Աշխարհամատրան Կանաչ Կիրակիի խորհուրդը: Տակավին Տիրոջ Հարության այս հոգենորոգ օրերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչում է աշխարհի առաջին եկեղեցու հիմնադրումը, որի Կենդանի Վեմը Հիսուս Քրիստոսն է: Նրա վրա հիմնվեց Աստուծո տունը՝ Սբ. Եկեղեցին՝ իբրև մարդկության փրկության ճշմարիտ գրավական, ինչպես ասում է Եսայի մարգարեն. «Ահավասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ, թանկագին անկյունաքար, և ով նրան հավատա, ամոթով չպիտի մնա»:

Սիրելինե՛ր, Ընդհանրական Սբ. Եկեղեցին Աշխարհամատուռ է կոչվում, քանի որ այն առաջին աղոթավայրն է առաքյալների և առաջին քրիստոնյաների: Այն Վերնատունն է, ուր Վերջին ընթրիքին Հիսուս Քրիստոս հաստատեց Սբ. Պատարագի խորհուրդը, որով միայն կարող ենք հաղորդվել Իր հետ, ընդունել Իր Անապական Մարմինը՝ իբրև մեղաց թողության, իբրև փրկություն: Աշխարհամատրան Կիրակին կանաչ է կոչվում՝ խորհրդանշելով բնության վերազարթոնքը, դրա նմանությամբ Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու ծաղկումն ու զարթոնքը: Այսօր Քրիստոսի Սբ. Եկեղեցու հիմնադրության փառապանծ տոնն է:

Ի՞նչ նշանակություն և խորհուրդ ունի այն մեզ համար:

Մարդկության փրկության և հավիտենական արքայության համար մեզ սրբելու, այս աշխարհի փորձությունները հաղթելու, Քրիստոսի Կենարար լույսով մեզ լուսավորելու առաքելությամբ է գործում եկեղեցին աշխարհի վրա:

Եկեղեցին Աստվածային տեսիլքի իրագործումն է աշխարհում, սակայն հավատ, իմաստություն և զոհողություն է պետք Աստվածային տեսիլքով հաստատվածը արժևորելու և ապրեցնելու համար, որովհետև եկեղեցիով է շարունակվում Աստվածային փրկագործությունը: Continue reading

Նորավանքի Վանական Համալիրի վերաօծումը և վերաբացումը. 1999թ.-ի Նորավանքի վերանորոգման և համալիրի կառուցման բարերաները


Նորավանքի Վանական Համալիրը վերանորոգվել է 2 անգամ, առաջինը՝ Սովետական իշխանության ժամանակ, երկրորդը՝ սկսած 1996-1999թթ.-ին:

Նկարում Նորավանքն է մինչ 1947-1948թ-ը, 1840թ-ի ավերիչ երկրաշարժից հետո:

Նորավանքը ունի իր ուխտի օրը, որը կոչվում է Կանաչ կիրակի, քանի որ 1999թ-ի հենց այդ օրը երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց և վերաբացվեց Նորավանքը, որ տարիներ շարունակ փակ էր:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց և վերաբացվեց Նորավանքը

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց և վերաբացվեց Նորավանքը

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց և վերաբացվեց Նորավանքը

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց և վերաբացվեց Նորավանքը

Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան:

Նորավանքի վանական համալիրի և շրջակայքի վերակառուցման աշխատանքներն կատարվել են Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ.  Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ջանքերով:

Հայկական ճարտարապետության այս գոհարի վերականգնմանը, շրջակայքի կառույցների 1999թ.-ի վերանորոգման և համալիրի կառուցման բարերարներն են Կանադայի Մոնթրեալ քաղաքի բնակիչներ Տիար Տիգրան և Տիկին Դիանա Հաճեթյանները:

Նորավանքի բարերարներ Տիար Տիգրան և Տիկին Դիանա Հաճեթյաններ: