Խոկման արարողություն Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում


Խոկման արարողություն Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցումԱյսօր՝ ժամը 18:00-ին, Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանը կատարեց Հանգստյան ժամերգություն, ապա տեղի ունեցավ Խոկման արարողություն:

Եկեղեցում ներկա գտնվող հավատացյալներն ունեցան իրենց հոգու նորոգման շրջանը և դրա հետ մեկտեղ ընդհանրական աղոթք բարձրացրին 1915թ. Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

 Թեմի լրատվության բաժին

Advertisements