Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Գլաձորի մանկապարտեզում


Ապրիլի 21-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում էր կազմակերպել Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի մանկապարտեզը (տնօրեն՝ Շահանիկ Մխիթարյան, մեթոդիստ՝ Թամարա Գրիգորյան):

 Միջոցառման սկզբում ելույթ ունեցավ Շահանիկ Մխիթարյանը, ով անդրադարձավ Հայոց Ցեղասպանության պատմությանը:

Մանուկներն իրենց թոթովախոս խոսքերով ոգեկոչում էին ցեղասպանության զոհերի հիշատակը:

 Ավարտին օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ապա իրենց խոսքով ներկաներին դիմեցին և իրենց շնորհակալությունը հայտնեցին ՔԴԿ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի համակարգող Հուսիկ Հարությունյանը, Գլաձորի համայնքապետ  Անդրանիկ Մարտիրոսյանը: Continue reading

Advertisements

Հայոց Մեծ եղեռնի զոհերի անմահ հիշատակին նվիրված Խոկման արարողություն Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում


25Այսօր՝ ժամը 18:00-ին, Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը  կատարեց Հանգստյան ժամերգություն, ապա տեղի ունեցավ Խոկման արարողություն:

Տեր Հայրը խոսեց Հայոց ցեղասպանության մասին, մեր պահանջատիրության մասին՝ կարևորելով, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի  ավելի ուժեղ հայրենիք և ավելի հզոր բանակ ունենանք:

Մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ որևիցե մեկը չհամարձակվի ձեռք բարձրացնել հայ ժողովրդի և նրա անկախ հայրենիքի վրա:

Վերջում աղոթք հնչեցրեց նաև բյուրավոր նահատակների հիշատակին:

Տեղեկացնենք, որ ապրիլի 24-ին՝ ժամը 14:00-ին, եկեղեցու բակում տեղի կունենա Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի օրհնության արարողությունը: Continue reading

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


Եղեռնի նախանշանները

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

 1914թ.-ի օգոստոս ամսից  Թուրքիան կռվում էր Գերմանիայի կողքին: Ռուս-թուրքական ռազմաճակատում թրքական բանակը մի քանի ծանր պարտություն կրեց, հատկապես Սարիղամիշի ճակատամարտում, որը գլխավորում էր ռազմական նախարար Էնվեր փաշան: Էնվերն այդ կռվում հազիվ է փրկվում գերի ընկնելուց: Մի հայ սպայի՝ Սեբաստիայի Ակինյան Մարտիրոսի օգնությամբ, որին, որպես «երախտագիտություն», գնդակահարել է տալիս Կարինում:

Այդ նշանավոր պարտությունից հետո Էնվեր կոչեցյալը՝ մարդանման բորենին, Սեբաստիայի ճանապարհով Պոլիս վերադառնալիս ճանապարհին հանդիպած քաղաքների նահանգապետերին գաղտնի հրահանգավորում է հայերի զանգվածային բնաջնջման միջոցների մասին: Մոտենում էր 1915 թ.-ի ապրիլի 24-ը: Հայ ժողովրդի ահավոր սև օրը: Նախապես պատրաստվում է հայերի զանգվածային բնաջնջման, պլանավորված զարհուրելի, դիվային ծրագիրը: Իր բոլոր մանրամասնություններով այդ կապակցությամբ ամբողջ Թուրքիայի քաղաքների թաղապետներին, գյուղերի գյուղապետերին ուղարկվում են գաղտնի գրություններ: Փակ ծրարների մեջ կարգադրվում է ծրարները բաց չանել մինչև այդ մասին հատուկ հրահանգ չլինի: Այդ գաղտնի գրություններով հրամայվում է թաղապետերին և գյուղապետերին օգնել ոստիկանությանն իրենց թաղում, գյուղում բնակվող բոլոր հայերին անխտիր` հիվանդ, ծեր, երեխա տեղահանելու գործին և հսկողություն սահմանել, որ ոչ մի ընտանիք կամ անհատ չմնա: Այն թուրք բնակիչները, որոնք կհամարձակվեն իրենց մոտ հայ պահել, հայտնաբերվելու դեպքում իր պահած հայի հետ կախաղան կբարձրացվեն իր դռան առաջ՝ առանց դատի: Սկսեցին հայերին փորձել. Նախ՝ Սեբաստիա քաղաքի ֆին. բաժնի պետ (Սանտղ Էմինի) Պարույր Պողոսյանին խնջույքի հրավիրեցին և դավադրաբար սպանեցին:

Չանցավ 2 ամիս Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից Մշո շրջանի համար Պոլսից ուղարկված եպիսկոպոսը, որ Սեբաստիայից պետք է անցներ, նահանգապետ Մուանվերի ցուցմունքով կազմվում է զինված մի ջոկատ, որը հետևում է եպիսկոպոսի կառքին:  Մի վայրում հարձակվում են ու սպանում եպիսկոպոսին: Հայ կառապանին այս կատարված ոճրագործությունների համար ոչ ոք չի համարձակվում բողոքել և հետաքննություն պահանջել:

Միաժամանակ հայերից պահանջեցին հանձնել իրենց ունեցած զենքերը: Մարդկանց կանչում էին ոստիկանատուն, պարտադրում զենքերը հանձնել: Մեկից պահանջում էին մոսին հրացան, մյուսից՝ 10 հարվածանի մավզեր: Չունեցողները թուրքերից կրկնակի արժեքով վերցնում, տանում, հանձնում: Այդպիսի միջոցներով բռնագրաված զենքերի վրա մի քիչ էլ իրեն կավելացնի գնդացիր և հրանոթ, նկարեցին և, որպես ըմբոստության իրեղեն ապացույց, ցուցադրեցին:

Սարսափը ընկել էր ժողովուրդի մեջ. ո՞ւր են այն պոռոտախոսները, որ ժողովրդին հանձնարարում էին շապիկը ծախել զենք առնել:

Այդ օրերին Սեբաստիա նահանգի Կյուրին քաղաքից 12 հայ երիտասարդ տղաներին ձերբակալել էին որպես դասլիքներ: Հայ կրոնավոր առաջնորդի միջնորդությամբ բերեցին Սեբասիա՝ դատելու: Մի առավոտ բոլորին կախաղան էին բարձրացրել` առանց դատի: Continue reading