Հայոց Մեծ եղեռնի զոհերի անմահ հիշատակին նվիրված Խոկման արարողություն Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում


25Այսօր՝ ժամը 18:00-ին, Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը  կատարեց Հանգստյան ժամերգություն, ապա տեղի ունեցավ Խոկման արարողություն:

Տեր Հայրը խոսեց Հայոց ցեղասպանության մասին, մեր պահանջատիրության մասին՝ կարևորելով, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի  ավելի ուժեղ հայրենիք և ավելի հզոր բանակ ունենանք:

Մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ որևիցե մեկը չհամարձակվի ձեռք բարձրացնել հայ ժողովրդի և նրա անկախ հայրենիքի վրա:

Վերջում աղոթք հնչեցրեց նաև բյուրավոր նահատակների հիշատակին:

Տեղեկացնենք, որ ապրիլի 24-ին՝ ժամը 14:00-ին, եկեղեցու բակում տեղի կունենա Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի օրհնության արարողությունը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements