Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Գլաձորի մանկապարտեզում


Ապրիլի 21-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում էր կազմակերպել Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի մանկապարտեզը (տնօրեն՝ Շահանիկ Մխիթարյան, մեթոդիստ՝ Թամարա Գրիգորյան):

 Միջոցառման սկզբում ելույթ ունեցավ Շահանիկ Մխիթարյանը, ով անդրադարձավ Հայոց Ցեղասպանության պատմությանը:

Մանուկներն իրենց թոթովախոս խոսքերով ոգեկոչում էին ցեղասպանության զոհերի հիշատակը:

 Ավարտին օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ապա իրենց խոսքով ներկաներին դիմեցին և իրենց շնորհակալությունը հայտնեցին ՔԴԿ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի համակարգող Հուսիկ Հարությունյանը, Գլաձորի համայնքապետ  Անդրանիկ Մարտիրոսյանը:

Ավարտին երեխաներն իրենց ծնողների ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին անմեղ զոհերի հուշակոթողին:

Advertisements