Հայոց ցեղասպանության 100 -րդ տարելիցին նվիրված միջոցառում Եղեգնաձորի թիվ 2 հիմն. դպրոցում


Ապրիլի 21-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում էր կազմակերպվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում (տնօրեն՝ Անահիտ Սարգսյան):

Միջոցառմանը ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, ՔԴԿ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի համակարգող Հուսիկ Հարությունյանը, զինվորականներ, տեղական ինքանակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ծնողներ:

Միջոցառումը կազմակերպել էին ՀԵՊ ուսուցչուհի Ռուզան Կարապետյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Շուշան Ավետիսյանը, հայոց պատմության ուսուցչուհի Անի Հարությունյանը և երաժշտության ուսուցչուհի Անուշ Մարկոսյանը։

Ավարտին օրհնության խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, ապա ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը:

Advertisements