Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների  ոգեկոչման արարողություններ Վայոց ձորում


Ապրիլի 23-ին մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի մարզային մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հուշ-երեկո, որը կազմակերպվել էր Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի, մարզպետարանի, Եղեգնաձորի ավագ դպրոցի և Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կողմից:

Հուշ-երեկոյին ներկա էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, խորհրդական Վասիլ Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և այլ պաշտոնյաներ, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ:

Սկզբում ներկաներն ուղիղ եթեր միացումով դիտեցին Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, ապա Թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը բարձրացավ բեմ և դիմելով ներկաներին՝ ոտքի կանգնել և մեկ րոպե լռությամբ հարգել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Այդ ընթացքում բոլոր վայրերի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զանգերը ղողանջեցին՝ ի հիշատակ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի: 100 զարկերով ղողանջեցին նաև Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիների զանգերը:

Այնուհետև Հայր Սուրբը հանդես եկավ օրհնության խոսքով, ապա Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանի հետ նահատակների հիշատակի արարողակարգ կատարեցին, որի ավարտին սկսվեց միջոցառումը:

Մասնակից աշակերտներն իրենց գեղեցիկ ելույթներով ներկայացրին Հայոց ցեղասպանության մասին պատմական փաստեր:

Նրանք բարձր պատրաստակամությամբ ներկայացան նեկաներին: Փորձեցին անել առավելագույնը՝ ներկաներին հաղորդելու այն մեծ ցավը, որը տասնամյակներ շարունակ խոցել ու խոցում է ողջ հայության սիրտը:

Երաժշտական կատարումներով հանդես եկավ Արթուր Կարապետյանը, իսկ միջացառումն ավարտվեց ժողովրդական պարերով:

Այնուհետև գլխավորությամբ  Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի և Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի՝ ջահերով, Հայաստանի Հանրապետության դրոշներով, պաստառներով երիտասարդների հոծ խումբ երթով գնացին Եղեգնաձորի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, ուր Տերունական աղոթքից հետո հնչեցին ՀՀ հիմնը, շարականներ: Տեր Վազգենը խոսքով հանդես եկավ, ապա հուշարձանի բլուրից իջնելով՝ երթի մասնակիցները եկան Սբ. Աստվածածին եկեղեցի, ուր տեղի ունեցավ Խոկման արարողություն:

Այսօր՝  ապրիլի 24-ին, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սբ. և Անմահ  Պատարագ: Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:  Հայր Սուրբը «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմին են սպանում,բայց Continue reading

Advertisements

Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններ սահմանամերձ Խաչիկ համայնքում


Ապրիլի 18-ին Խաչիկ գյուղի դպրոցում տեղի ունեցավ բաց դաս`նվիրված հայոց ցեղասպանության 100 ամյակին: Դասի ընթացքում ներկայացվեցին պատմական ակնարկներ: Զորամասի հոգևոր սպասավոր բարեշնորհ Արսեն սարկավագ Մաթևոսյանը ներկայացրեց մանրամասներ տվյալ ժամանակաշրջանում Հայ Առաքելական Եկեղեցու կատարած մեծ դերի ու նաև որոշ նորահայտ տվյալներ Կոմիտաս Վարդապետի մասին:

Ապրիլի 23-ին՝ ժամը 17:00-ին, դպրոցում տեղի ունեցավ <<Հիշում  ենք և պահանջում>>  խորագրով միջոցառումը, որի ընթացքում աշակերտները, մեջ բերելով պատմական փաստեր, հորդորում և պահանջում էին արդարացի դատ` ցույց տալով հայ ժողովրդի անկոտրում հավատը:
Նույն օրը՝ ժամը 19:15-ին, Խաչիկ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ ոգեկոչման և Հսկման արարողություն:
Նույն օրը՝ ժամը 20:00-ին, սկսվեց ջահերով երթ:

Երիտասարդներն ու գյուղացիները զորամասի զինծառայողների հետ գյուղի սկզբից վանկարկելով` «ճանաչումհատուցում, ՀայաստանԱրցախՍփյուռք, հայեր միացեք», շարժվեցին գյուղամեջ: Continue reading

Ջահերով երթ Արենիում


Ապրիլի 23-ի երեկոյան Հայոց Մեծ եղեռնի ոգեկոչման արարողություն և ջահերով երթ է տեղի ունեցել Արենի համայնքում:

Նորավանքի հոգևոր հովիվ  Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի և համայնքապետ Սերյոժա Սուքիասյանի գլխավորությամբ համայքի բնակիչները երթով գնացին Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցի, ուր Continue reading

Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում


Ապրիլի 23-ին Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քհն. Սահակյանը կատարեց Ցեղասպանության  միլիոն ու կես անմեղ զոհերի սրբադասման արարողությունը:

Եկեղեցում հնչեց 100 զանգ՝ նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին, ապա ներկա հավատացյալները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը և ունեցան անհատական աղոթք նրանց հոգիների հանգստության համար:

Տեր Գալուստ քհն. Սահակյանը պատվիրեց, որպեսզի ոչ մի վայրկյան չմոռանանք 1915 թվականը, և պահանջատեր լինենք, մեր Continue reading

Շաբաթօրյակ Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում


Ապրիլի 23-ին Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցու Երիտասարդաց միության անդամները կազմակերպեցին շաբաթօրյակ եկեղեցու բակում: Եկեղեցու բակի կանաչապատ մասում իրականացվեցին մաքրման աշխատանքներ, որից հետո նոր ծաղիկներ տնկվեցին:

Այս աշխատանքներն ունեն միայն մեկ նպատակ` կանաչապատելով մեր շրջապատը, մեր եկեղեցու  բակը մեր ժողովրդի մեջ ամրացնել <<կանաչը>> պահելու մշակույթը: Continue reading