Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններ սահմանամերձ Խաչիկ համայնքում


Ապրիլի 18-ին Խաչիկ գյուղի դպրոցում տեղի ունեցավ բաց դաս`նվիրված հայոց ցեղասպանության 100 ամյակին: Դասի ընթացքում ներկայացվեցին պատմական ակնարկներ: Զորամասի հոգևոր սպասավոր բարեշնորհ Արսեն սարկավագ Մաթևոսյանը ներկայացրեց մանրամասներ տվյալ ժամանակաշրջանում Հայ Առաքելական Եկեղեցու կատարած մեծ դերի ու նաև որոշ նորահայտ տվյալներ Կոմիտաս Վարդապետի մասին:

Ապրիլի 23-ին՝ ժամը 17:00-ին, դպրոցում տեղի ունեցավ <<Հիշում  ենք և պահանջում>>  խորագրով միջոցառումը, որի ընթացքում աշակերտները, մեջ բերելով պատմական փաստեր, հորդորում և պահանջում էին արդարացի դատ` ցույց տալով հայ ժողովրդի անկոտրում հավատը:
Նույն օրը՝ ժամը 19:15-ին, Խաչիկ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ ոգեկոչման և Հսկման արարողություն:
Նույն օրը՝ ժամը 20:00-ին, սկսվեց ջահերով երթ:

Երիտասարդներն ու գյուղացիները զորամասի զինծառայողների հետ գյուղի սկզբից վանկարկելով` «ճանաչումհատուցում, ՀայաստանԱրցախՍփյուռք, հայեր միացեք», շարժվեցին գյուղամեջ:

Գյուղի բարձրադիր լեռան լանջին` դեպի Նախիջևան նայող կողմում, բոցավառվում էր 100 թիվը: Գյուղամիջում սահանկարներով ցուցադրվեցին ցեղասպանության կադրեր, վերջում երիտասարդները մեծ ոգևորությամբ այրեցին Թուրքիայի դրոշը:

Ապրիլի 24-ին` ժամը 20:15-ին, գյուղի մշակույթի տանը սկսվեց <<Աղոթք և ուխտ>> խորագրով միջոցառումը:

 Պատրաստեց Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցի

 11-րդ դասարանի աշակերտուհի Մերի Գևորգյանը

Advertisements