Շաբաթօրյակ Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում


Ապրիլի 23-ին Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցու Երիտասարդաց միության անդամները կազմակերպեցին շաբաթօրյակ եկեղեցու բակում: Եկեղեցու բակի կանաչապատ մասում իրականացվեցին մաքրման աշխատանքներ, որից հետո նոր ծաղիկներ տնկվեցին:

Այս աշխատանքներն ունեն միայն մեկ նպատակ` կանաչապատելով մեր շրջապատը, մեր եկեղեցու  բակը մեր ժողովրդի մեջ ամրացնել <<կանաչը>> պահելու մշակույթը:

Նմանատիպ միջոցառումները անտարբեր չեն թողնում հավատացյալ անցորդներին, ովքեր ցանկանում են իրենց  ներդրումն ունենալ այս գործում: Սա ազդարարում է սկիզբը նմանատիպ շաբաթօրյակների:

 

                                                        Սրբ. Գայանե եկեղեցու Երիտասարդաց միություն

Advertisements