Ջահերով երթ Արենիում


Ապրիլի 23-ի երեկոյան Հայոց Մեծ եղեռնի ոգեկոչման արարողություն և ջահերով երթ է տեղի ունեցել Արենի համայնքում:

Նորավանքի հոգևոր հովիվ  Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի և համայնքապետ Սերյոժա Սուքիասյանի գլխավորությամբ համայքի բնակիչները երթով գնացին Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցի, ուր տեղի ունեցավ Խոկման արարողություն:

Վերջում օրհնության խոսքով հանդես եկավ Տեր Սահակ քհն. Մարտիրոսյանը:

Advertisements