«Հարյուր տարվա սպասում» խորագրով ցուցահանդեսի բացում


Ապրիլի 23-ին` ժամը 16:00-ին, Եղեգնաձորի մշակույթի տան նախասրահում Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության և Եղեգնաձորի մշակույթի տան նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հարյուր տարվա սպասում» խորագրով ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացված էին Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները: Այն նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ցուցահանդեսին ներկա էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, մարզպետի տեղակալներ Մելս Հարությունյանը, Սամվել Թարվերդյանը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, գեղարվեստի դպրոցի սաները, ծնողներ և այլք:

Օրհնության խոսքով հանդես եկավ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ապա Հայր Սուրբը հրավիրեց Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանին՝ իր սրտի խոսքը ասելու և  օրհնելու ցուցահանդեսի մասնակիցներին: Continue reading

Advertisements

Հայոց Մեծ եղեռնի նահատակների հիշատակին կանգնեցված խաչի օրհնություն Հերմոն համայնքում


Ապրիլի 23-ին Հերմոն համայնքում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանն օրհնեց Հայոց ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցին նվիրված խաչը, որի կառուցումը նախաձեռնել էր Հերմոն համայնքի դպրոցի տնօրեն Ժորա Խաչատրյանը:

Ներկա էին համայնքապետ Գայ Օհանյանը, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ ու համայնքի բնակիչներ: Continue reading

Հայոց Մեծ եղեռնի նահատակների հիշատակին  կանգնեցված խաչքարի օրհնություն Մալիշկա համայնքում


Ապրիլի 24-ին Մալիշկա համայնքի Սուրբ Աննա եկեղեցու բակում, հանդիսապետությամբ  Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, օրհնվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը:

Խաչքարի կառուցումը նախաձեռնել էր Մալիշկայի համայնքապետարանը՝ գլխավորությամբ Մհեր Մովսիսյանի: Խաչքարի հեղինակն է Մալիշկայի բնակիչ, քանդակագործ Արամ Բաբայանը:

Խաչքարի օրհնությունից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Հայր Սուրբը, ապա խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը և համայնքապետ Continue reading

Մեծ եղեռնի նահատակների հիշատակի Սրբ. Պատարագ Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցում


                                                                                         «Իսկ եթէ նախատիցի՛ք ևս վասն

անուանն Քրիստոսի, երանելի՛ էք, զի

Աստուծոյ Հոգին ի վերայ ձեր հանգուցեալ է»

(Ա Պետ. Դ 14)

Ապրիլի 24-ին Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցում հոգևոր հովիվ  Տեր Գալուստ քհն.  Սահակյանը մատուցեց Սուրբ և Անմահ  Պատարագ, որից հետո տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության` այլևս միլիոն ու կես  սրբերի հիշատակման արարողության կարգը:

Սրբ. Պատարագին ներկա էին Ջերմուկ քաղաքի քաղաքապետ Վ. Հովհաննիսյանը, Ջերմուկ քաղաքի մեծ  բարերար Սերգեյ Մովսիսյանը, որոնց ջանքերի  ու մեծ կամքի շնորհիվ այսօր ջերմուկցիներն էլ ունեցան այն վայրը, ուր ամեն տարի այս օրը պիտի գնան ու իրենց հարգանքի տուրքը մատուցեն Ցեղասպանության նահատակների հիշատակին:

Ապրիլի 24-ին Սրբ. Գայանե եկեղեցու բակում կանգնեցված խաչքարը յուրաքանչյուր քաղաք մտնող հային պիտի հիշեցնի 1915թ. ու նրանց մեջ արթնացնի արդարության հասնելու ձայնը:

Տեր Գալուստ քհն. Սահակյանը կատարեց խաչքարի օրհնության կարգ, ապա իր կոչն ուղղեց ողջ հայությանը.<< Թեև անցել է 100 տարի այդ սև օրերից, ու թեկուզ  անցնի  1000 տարի էլ, պիտի չմոռանանք և պիտի ոգեկոչենք մեր նահատակներին: Մեր համախմբվածությամբ, պահանջատիրությամբ ու մեծ հավատքի շնորհիվ պիտի ստիպենք թշնամուն ապաշխարել և հատուցել>>:

Խաչքարի բացմանն իրենց խոսքով հանդես եկան մանկավարժներ, հյուրեր և Ջերմուկի քաղաքացիներ, Continue reading

Հայոց Մեծ եղեռնի նահատակների հիշատակին  կանգնեցված խաչի օրհնություն Գետափ համայնքում


Ապրիլի 23-ին Վայոց ձորի մարզի Գետափ համայնքում Հայոց Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակին կանգնեցվեց խաչ, որի կառուցումը նախաձեռնել էր Գենադի Սահակյանը և Ալիկ Ասատրյանը:

Խաչքարի օրհնության կարգը կատարեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ապա հանդես եկավ օրհնության խոսքով:

Այնուհետև ելույթ ունեցան ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, համայնքապետ Գագիկ Ալոյանը, ուսուցիչներ ու համայնքի անդամներ:

Գետափի մշակույթի տունը կազմակերպել էր Մեծ եղեռնի զոհերին հիշատակին նվիրված միջոցառում: Լսելով <<Եղեռն>> բառը՝ սարսափում եմ, դողում, քանի որ այն իր մեջ ընդգրկում է մահ, սարսափ կոտորած ու ոճրագործություն: Ցավի հիշողություններից մինչև հիշողության ցավը: Ցավի հիշողություններ, որոնք հանգիստ չեն տալիս: Ապրիլը հայի հիշողության մեջ մնում է որպես ցավի հիշողության ամիս: Չեն ջնջվում պատմության մեջ դրոշմված արյունագիր փաստերը: Ապրիլյան պարզ ու տաք օր, և ինչ եղավ…Երիտթուրքերը կոտորեցին, անխնա սպանեցին մեկ ու կես միլիոն հայի: Կյանքը սարսափ դարձավ մեկ ու կես միլիոն հայի համար: Խաղ էր կարծես սպանեցին, հաղթեցին,գնացին: Մի մոռացեք, ով շատ է ուզում հաղթել, ի վերջո հաղթում է, հաղթանակը չէ հիմա մեր նպատակը: Վրե՜ժ, վրեժ ենք ուզում լուծել թուրքից: Գալիս են գնում ապրիլները, և էլ երբեք, երբեք չի լինի 1915 թվականի ապրիլը:

Արդեն 100 տարի սարսափով է հայը գլուխը բարձին դնում: Մենք լուծելու ենք մեր պապերի վրեժը: Հոգիներ, որոնք կորան անմոռաց օրերի մեջ, որքա՜ն երազանքներ, Continue reading