Հայոց Մեծ եղեռնի նահատակների հիշատակին  կանգնեցված խաչքարի օրհնություն Մալիշկա համայնքում


Ապրիլի 24-ին Մալիշկա համայնքի Սուրբ Աննա եկեղեցու բակում, հանդիսապետությամբ  Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, օրհնվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը:

Խաչքարի կառուցումը նախաձեռնել էր Մալիշկայի համայնքապետարանը՝ գլխավորությամբ Մհեր Մովսիսյանի: Խաչքարի հեղինակն է Մալիշկայի բնակիչ, քանդակագործ Արամ Բաբայանը:

Խաչքարի օրհնությունից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Հայր Սուրբը, ապա խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը և համայնքապետ Մհեր Մովսիսյանը:

Մալիշկա համայնքի աշակերտները Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում էին կազմակերպել, որին ներկա էին համայնքապետ Մ. Մովսիսյանը, համայնքի բնակիչներ, ուսուցիչներ, աշակերտներ:

Վերջում տեղի ունեցավ մոմավառություն և միասնական աղոթք՝ ի հիշատակ 1915թ. Մեծ եղեռնի նահատակների:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements