Հայոց Մեծ եղեռնի նահատակների հիշատակին կանգնեցված խաչի օրհնություն Հերմոն համայնքում


Ապրիլի 23-ին Հերմոն համայնքում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանն օրհնեց Հայոց ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցին նվիրված խաչը, որի կառուցումը նախաձեռնել էր Հերմոն համայնքի դպրոցի տնօրեն Ժորա Խաչատրյանը:

Ներկա էին համայնքապետ Գայ Օհանյանը, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ ու համայնքի բնակիչներ:

1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում էին կազմակերպել դպրոցի աշակերտները, որի ավարտին Տեր Վազգենն իր օրհնության խոսքը հղեց ներկաներին՝ շեշտելով հայի անկոտրուն ուժի մասին, որ հայը միշտ իր մեջ ուժ է գտնում վերապրելու և անգամ փոքրիկ խաղաղությունն օգտագործում է ստեղծագործ կյանքով ապրելու համար:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

 

Advertisements