Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների  ոգեկոչման արարողություններ Վայք քաղաքում


Ապրիլի 23-ին` ժամը 19:00-ին, Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում ժամերգություն է կատարել Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քհն. Ավետիսյանը:

19:15-ին  Սբ. Տրդատ եկեղեցու  զանգերը 100 զարկով ղողանջեցին՝ ի հիշատակ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի:

Ներկա էին Վայքի զորամասի զինվորները, Վայք համայնքի բնակիչները, ովքեր ծաղիկներ դրեցին եկեղեցու բակում կանգնեցված խաչքարին և հարգանքի տուրք մատուցեցին 1915թ.  անմեղ զոհերի հիշատակին:

Ապրիլի 24-ին Սբ. և Անմահ Պատարագ մատուցվեց Սբ. Տրդատ եկեղեցում: Օրվա պատարագիչն էր Տ. Մարտիրոս ավագ քհն. Ավետիսյանը:

Սբ. Պատարագի ավարտին ներկաները ծաղիկներ դրեցին ինչպես եկեղեցու բակում կանգնեցված խաչքարին, այնպես էլ՝ Վայք քաղաքի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Հուշարձանի մոտ Տեր Մարտիրոսն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի խոսքը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան:

Ներկա էին Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանը, զինվորականներ և համայնքի բազմաթիվ բնակիչներ:

Վերջում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Advertisements