Վայոց Ձորի թեմ

«Հարյուր տարվա սպասում» խորագրով ցուցահանդեսի բացում

Advertisements

Ապրիլի 23-ին` ժամը 16:00-ին, Եղեգնաձորի մշակույթի տան նախասրահում Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության և Եղեգնաձորի մշակույթի տան նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հարյուր տարվա սպասում» խորագրով ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացված էին Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները: Այն նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ցուցահանդեսին ներկա էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, մարզպետի տեղակալներ Մելս Հարությունյանը, Սամվել Թարվերդյանը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, գեղարվեստի դպրոցի սաները, ծնողներ և այլք:

Օրհնության խոսքով հանդես եկավ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ապա Հայր Սուրբը հրավիրեց Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանին՝ իր սրտի խոսքը ասելու և  օրհնելու ցուցահանդեսի մասնակիցներին:

Ցուցահադեսը Կոմիտասյան երգերի կատարումներով գեղեցկացրին «Ատգեն Արմենյան-Վայոց ձոր» երգչախմբի սաները՝ ղեկավարությամբ մշակույթի տան տնօրեն Մարո Սիմոնյանի:

Հնչեցին բազմաթիվ հիացական խոսքեր մասնակից երեխաների աշխատանքների մասին:

 Ցուցահանդեսին աշխատանքներ ներկայացրած 42 մասնակիցները մայիսի 1-ին կայցելեն Վայոց ձորի անկրկնելի գոհարաներից մեկը ՝ Գնդեվանքը :

Այնուհետև ցուցահանդեսի մասնակից երեխաները կազմակերպիչների հետ ուղևորվեցին դեպի 1915 թ. Մեծ եղեռնի հուշարձան՝ ծաղիկներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

 Նկարներն ամբողջական կարող եք տեսնել այս ալբոմում.

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements