ԿԱՐՄԻՐ ԿԻՐԱԿԻ


Հինանց Դ. Կիրակիին տրվել է ԿԱՐՄԻՐ մակդիրը: Այդ կիրակին իրեն հատուկ ոչ մի շարական չունի և, հետևաբար, սովորական մյուս կիրակիներից չի տարբերվում: Սակայն այն զուրկ չէ իր ուրույն խորհրդից, որ կարելի է վեր հանել նրան տրված ժողովրդական այդ անունից: Ակնարկեցինք այդ անունը բնությունից վերցված լինելու իրողությունը, այժմ անդրադառնանք նրա բարոյական ու այլաբանական իմաստին:

Հայտնի է, որ կարմիր գույնը առհասարակ պայքարի խորհրդանշանն է: Կարմիրը, կարծես թե շարժման մեջ է դնում պայքարի բնազդական «ռեֆլեքս»-ները: Ցուլը մարդուն թողած՝ կարմիր կերպասի վրա է հարձակվում պոզահարելու համար: Պատահական չէ, որ մարտական ժողովուրդն իրեն իբրև դրոշ է ընտրում աստղով և մահիկով պսակված կարմիրը: Պատահական չէ, որ բոլոր ժամանակների մարտական մեծագույն հեղափոխությունը նույնպես իրեն իբրև խորհրդանշան ունեցավ կարմիր գույնը: Եվ զուր տեղը չէ, որ հայ ժողովուրդն իր մարտական ոգին մարմնավորող Վարդանին մկրտեց նաև «կարմիր» մակդիրով: Ու վերջապես պատահական չէ, որ քրիստոնեությունը, երբ ցանկացավ պատկերով ներկայացնել իր Հարուցյալ Փրկչին, զգեստավորեց Նրան կարմիր ձորձով և Նրա ձեռքը կարմիր դրոշ տվեց խաչի նշանով: Մինչև իսկ Հին Ուխտի մեջ, սրանից շուրջ երկու հազար հինգ հարյուր տարիներ առաջ Հաղթականը պատկերվում էր կարմիր գույներով: «Ո˚վ է սա, որ սուրալով է գալիս Եդովմից, որի զգեստները բոսորի կարմրությունը ունեն, գեղեցիկ պատմուճանով և հուժկու զորությամբ… ինչո̊ւ կարմիր են զգեստներդ հնձանահարի հանդերձների նման»/Ես. ԿԳ 1-2/:

Բոլորիս ծանոթ է «կյանքը պայքար է» սովորական ասույթը. պայքար՝ ոչ միայն ի խնդիր ամենօրյա հացի, այլ նաև անգութ մրցապայքարում հասարակության մեջ իր տեղը, դիրքը և հավասարակշռությունը պահելու համար: Մեր ամենօրյա ապրած Continue reading

Advertisements