Խաչքարային հորինվածքի բաղկացուցիչները


Խաչքարային հորինվածքի բաղկացուցիչներըԹռչունները: Թռչունները խաչի նման՝ հորինվածքի ամենաշարժուն տարրերն են: Խաչքարային հորինվածքում թռչնի խորհրդանշական ցուցիչը նրա զբաղեցրած տեղն է. ստորին հատվածը զբաղեցնում են ջրային և հիմնականում գետնակյաց թռչունները, միջնամասը փայտփորիկատիպ թռչունները, իսկ վերնամասը «սավառնող» թռչունները: Սա խաչքարի՝ որպես աշխարհի համընդհանուր մոդելի հայկական տարբերակի, վառ արտահայտված առանձնահատկություններից մեկն է, երբ վերևը, միջնամասը և ներքևը ցուցվում է թռչնային հիերարխիայի օգնությամբ: Այսուհանդերձ, ավելի մեծ թիվ են կազմում այն խաչքարերը, որոնց հորինվածքում թռչունները զբաղեցնում են հորինվածքի վերնամասը կամ քիվը: Դրանք իրար դիմաց կանգնած զույգ կաքավներ են, աղավնիներ կամ սիրամարգեր (սկիհից խմելիս, խաղողի ողկույզներն ու թփերը կտցելիս), որոնք ցուցում են երկնային-սրբազան ոլորտը, երկնային այգին, հոգիների անմահությունը, որոնց կարելի է հասնել խաչի միջնորդությամբ:

Աշխարհիկ պատկերաքանդակը: Մահկանացուների պատկերաքանդակները, եթե բացառենք այլ տարածքների եզակի դրսևորումները (Իմիրզեկ, Ուրծ,Խաչքարային հորինվածքի բաղկացուցիչները Քանաքեռ, Կողես, Մամաս և այլն), լիարժեք արտահայտություն ունեցան Արցախի 12-13-րդ դարերի խաչքարերում՝ երևան բերելով ժողովրդական պատկերացումների մի շարք կողմերը: 15-17-րդ դարերում այն հանդիպում է նաև Ջուղայում, Գեղարքունիքում և Վայոց ձորում:

Արցախյան պատկերաքանդակները ներկայացնում են ռազմիկների, իշխանների և արհեստավորների, կանանց և երեխաների: Կարելի է առանձնացնել կռվի և խնջույքի, սգի, «ընտանեկան դիմանկարի» թեմաները: «Կռվի և խնջույքի» թեման ներառում է «ռազմական ուժի» ցուցադրությունը, որսը, գինու մատռվակումը, ծիսական ըմպումը և բուն խնջույքի տեսարանները: Այս քանդակների, մատենագրական և ազգագրական տեղեկությունների համադիր քննությունը հնարավոր է դարձնում վերականգնել մահը հաղթահարելու ժողովրդական աշխարհընկալման երկու հիմնական համալիրները՝ «հավերժ խնջույքն» ու «հավերժ կռիվը», և այդ տեսարանները համարել դրանց դասական արտահայտություն: «Ընտանեկան տեսարանների» դեպքում հանգուցյալի դերում հանդես են գալիս տան կրտսեր անդամները: Խաչքարային պատկերաքանդակի մի քանի հորինվածքներ էլ, որ կարելի է անվանել «անմխիթար սգի» թեմա, ներկայացնում են հանգուցյալին և նրա մորը: Առանձին խումբ են կազմում աղոթողների քանդակները, սովորաբար հոտնկայս, բայց հաճախ էլ չոքած՝ ձեռքերը դեպի խաչը կամ առկա սրբազան կերպարը պարզած: Նման դերակատարումով հանդես են գալիս հենց հանգուցյալները, երբեմն էլ՝ խաչքարը կանգնեցնողները:

Դիտարկվող պատկերաքանդակները, բացառյալ վերջին խումբը, արտահայտում են գաղափարներ, որոնք կապ չունեն պաշտոնական քրիստոնեության հետ, թեև գտնվում են խաչի հարևանությամբ: Սակայն, ժամանակակիցների համար դա այնքան էլ հակասություն չէր. հավատը Արդար դատաստանի հանդեպ չէր բացառում և հավատը խնջույքի կամ կռվի միջոցով մահը հաղթահարելու հանդեպ: Հանգամանք, որը պայմանավորել է զուտ ժողովրդական թեմաների պատկերումը խաչքարերի վրա:

Խաչքարային հորինվածքի բաղկացուցիչներըԱրձանագրությունը: Continue reading

Advertisements