ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


ՆԱԽՔԱՆ ԱՔՍՈՐՆ ՈՒ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Նախորդ էջերում նշված դեպքերից հետո հայկական բոլոր թաղամասերում հայտարարություն փակցրին կառավարության անունից, որ քաղաքի հայ բնակչությունը տեղահանվելու է դեպի Թուրքիայի հարավային ծայրամասը, որովհետև ռուս-թրքական ռազմաճակատը, գնալով մոտենում Սեբաստիային, այդ իսկ պատճառով կառավարությունը նպատակահարմար է գտնում հայերին հեռացնել վտանգավոր գոտուց մինչև Ճեզիրեի անապատները:

Ստեփան քեռիս, երբ լսեց այդ հայտարարության մի բովանդակությունը, նույնությամբ գուշակեց այն ահավոր վտանգներն ու տառապանքները, որոնց աքսորի ճանապարհին մենք ենթարկվեցինք և ականատես եղանք:

Քեռիս ասում էր՝ տղամարդիկ մինչև հասան Չելեպի կոչված քրդական գյուղը, կարող են ողջ հասնել այդտեղ քրդերը, և ողջ մնացած բոլոր տղամարդկանց կսպանեն: Հետո կառևանգեն մեր գեղեցիկ կանանց և աղջիկներին, իսկ մնացածներին՝  ծերերին, կանանց, երեխաներին, կքշեն առաջ՝ մինչև սոված-ծարավ հյուծվեն և ոչնչանան: Եվ այդ բոլորը նույնությամբ կատարվեց: Բայց ցավալին այն էր, որ կանխագուշակելով սարսափելի արհավիրքները ինքնապաշտպանության մասին՝ ոչ մի խոսք չէր ասում, իսկ խեղճ հայրս, այդ ահավոր գուշակությունները լսելով, միայն աղոթում էր: Ժողովուրդը հուսահատվել և շշմել էր: Չկար մեկը, որ իրեն ոգևորեր, ուշքի բերեր և կազմակերպեր ինքնապաշտպանության: Այդ իսկ պատճառով հաշտվել էին մահվան հետ և ոչ ոք ինքն իրեն կամ իր ընտանիքի անդամներին պաշտպանելու կամ փրկելու մասին չէր մտածում: Այդ մասին ոչ ոքից ոչ մի խոսք չեմ լսել:

Հակառակ նրան, որ հայերի մեծամասնությունը զենք ուներ, այդ զենքը օգտագործելու մասին շատ քչերը մտածեցին: Նույնիսկ տեղահանվելուց իրենց ունեցած զենքը չվերցրին: Գոնե պահանջեին, որ հարկին օգտագործեին, և իրենց կյանքը արժևորեին: Եղան բացառություններ, որոնք դիմեցին ինքնապաշպանության: Այդպիսինների մեծամասնությունը ողջ մնացին:

Տեղահանման հայտարարությունով հայտնվում էր, որ պատրաստվելու համար 15 օր ժամանակ է տրվում:

Յուրաքանչյուր ընտանիք, իր կարողության համաձայն, իր համար փոխադրական միջոց ճարելու մասին մտածում էր, որ ձի, ձիու սայլ ճարելու հնարավորություն չկար, որովհետև պատերազմի սկզբին պետությունը բռնագրավել էր, մնում էր ավանակ ճարել: Հայրս, ձերբակալվելը հանձն առած, տնից դուրս եկավ: Եղբայրս և ես գնացինք շուկա և երկու ավանակ գնեցինք, պայտել տվեցինք  ու տուն բերեցինք: Իհարկե, կրկնակի գներով արդեն թուրքերը սկսել էին առիթից օգտվել;

Մայրս նույնպես պատրաստվում էր. հաց էր թխում ու չորացնում: Այն, ինչ-որ միասին տանելու էինք, առանձնացնում էր. ամեն ինչ խառնվել էր: Երկար տարիների ընթացքում հորս պահած հին գինիների շշերը մեջտեղ էր եկել, որոնք որպես ջուր էինք օգտագործում: Հայրս, որպես փորձառու մարդ, պատերազմը սկսվելուց բավական պաշար էր ներդրել նկուղում: Կար 500 լիտր օղի, նույն քանակությամբ էլ հին ու նոր գինի, մոտ 500 լիտր քարյող /petrol/, այդքան շաքար, մեկ տոննա կենտանական յուղ տիկերի մեջ, 200 ոսկու արժողությամբ գորգը, որոնք հավաքվել էր՝ Ամերիկա տանելու: Առանց հաշվելու խանութում եղած տեքստիլ արդյունաբերական ապրանքների արժեքը պատերազմի վատ պայմանների դեպքում մեր ընտանիքը Continue reading

Advertisements

Հայոց Մեծ եղեռնի նահատակների հիշատակին կանգնեցված խաչքարի օրհնություն Վայք քաղաքում


Ապրիլի 22-ին Վայք քաղաքում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քհն. Ավետիսյանի, Տեր Ներսես քհն. Արշակյանի, կատարվեց Հայոց Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակին կառուցված խաչքար-հուշարձանի օրհնությունը:

Խաչքար-հուշարձանի կառուցումը նախաձեռնել էր Վայքի քաղաքապետարանը` քաղաքապետ Արագած Սաղաթելյանի գլխավորությամբ:

 Խաչքարի մոտ Մեծ եղեռնի զոհերին նվիրված միջոցառում էին կազմակերպել քաղաքի ավագ դպրոցի սաները:

Օրհնության խոսքով հանդես եկավ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ապա ելույթ ունեցավ հայոց եկեղեցու պատմության ուսուցիչ Դավիթ Մինասյանը:

Վայոց ձորի մարզի մարզպետարանի և Վայքի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նույն օրը Վայքի մշակույթի տանը տեղի ունեցավ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված մշակութային լայնածավալ միջոցառում: Մշակույթի տան նախասրահում բացվել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես:

Միջոցառման սկզբում օրհնության խոսքով հանդես եկավ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը,ապա Continue reading

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ագարակաձորում


Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բաց դաս- միջոցառում էր կազմակերպվել Վայոց ձորի մարզի Ագարակաձորի Յուրա Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցում (տնօրեն՝ Նաիրա Հովհաննիսյան), որին մասնակցում էին 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտները:

Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ:

Միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության Continue reading