Հայոց Մեծ եղեռնի նահատակների հիշատակին կանգնեցված խաչքարի օրհնություն Վայք քաղաքում


Ապրիլի 22-ին Վայք քաղաքում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քհն. Ավետիսյանի, Տեր Ներսես քհն. Արշակյանի, կատարվեց Հայոց Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակին կառուցված խաչքար-հուշարձանի օրհնությունը:

Խաչքար-հուշարձանի կառուցումը նախաձեռնել էր Վայքի քաղաքապետարանը` քաղաքապետ Արագած Սաղաթելյանի գլխավորությամբ:

 Խաչքարի մոտ Մեծ եղեռնի զոհերին նվիրված միջոցառում էին կազմակերպել քաղաքի ավագ դպրոցի սաները:

Օրհնության խոսքով հանդես եկավ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ապա ելույթ ունեցավ հայոց եկեղեցու պատմության ուսուցիչ Դավիթ Մինասյանը:

Վայոց ձորի մարզի մարզպետարանի և Վայքի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նույն օրը Վայքի մշակույթի տանը տեղի ունեցավ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված մշակութային լայնածավալ միջոցառում: Մշակույթի տան նախասրահում բացվել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես:

Միջոցառման սկզբում օրհնության խոսքով հանդես եկավ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը,ապասկսվեց միջոցառումը, որի ընթացքում սցենարային գեղեցիկ մեկնաբանություններով ու թեմատիկ կինոներկայացմամբ` ընդմիջումներով հանդես եկան Վայք քաղաքի մշակութային զանազան խմբեր:

Վերջում միջոցառման կազմակերպիչները, դիմելով 10 մլն աշխարհասփյուռ հայությանը, հանդես եկան երդման կոչով, ինչը թղթերի վրա գրված ներկաներին նախապես բաժանել էին պատանի երկրապահները:

Հայոց Մեծ եղեռնի նահատակների հիշատակին կանգնեցված խաչքարերի օրհնություն Վայոց ձորի մարզում

 Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements